Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն շարունակում է երկաթուղու կառուցումը, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կմիացնի, ադրբեջանական կողմի բնորոշմամբ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախագծի կարևոր ուղղություններից մեկը երկաթուղային ենթակառուցվածքի վերակառուցումն ու այն ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելն է։

Նշվում է, որ ներկայում արագացված տեմպերով շարունակվում են շինարարական աշխատանքները հայ-ադրբեջանական սահմանից Օրդուբադի ուղղությամբ՝ Զարանի և Սալամմելիքի կայարանների միջև ընկած 7 կիլոմետրանոց հատվածում։ Ընդհանուր 194 կմ երկարությամբ երկաթուղային գծի վրա նախատեսվում է վերակառուցել 10 կայարան և 3 ուղևորային հարթակ, կառուցել և վերականգնել բազմաթիվ կամուրջներ, թունելներ ու այլ ինժեներական կառույցներ։

«Նախիջևանի երկաթուղիներ»-ի փոխտնօրեն Մուսա Ալիևը հայտնել է, որ Նախիջևանում երկաթուղիների վերակառուցումը հատուկ տեղ է զբաղեցնում «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման 2023–2027 թվականների պետական ծրագրում»։

«Ներկայում ինքնավար հանրապետության տարածքում այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են արագացված տեմպերով։ Սահմանային հատվածից՝ Սալամմելիքի կայարանից մինչև Ջուղայի (Ջուլֆա) կայարան ընկած հատվածում նոր երկաթուղային գծերի նախագծման և վերակառուցման նախագծային առաջադրանքի նախապատրաստումն արդեն ավարտվել է, և սկսվել է դրա իրականացումը։ Ջուղա–Սադարակի հատվածի երկաթուղու նախագծային աշխատանքները մոտենում են ավարտին»,- ասել է պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում Հայաստանի հետ սահմանից դեպի Սալամմելիքի կայարան ձգվող երկաթուղու վերակառուցման ուղղությամբ։

Նշվում է, որ 7 կիլոմետրանոց հատվածում ապամոնտաժվել և դուրս են բերվել երկաթուղային գծի վերին կառուցվածքի նյութերը, շարունակվում են նոր երկաթուղային գծի տեղադրման աշխատանքները։ Նախապատրաստվել են կամուրջները, խողովակները, ջրահեռացման կառույցները, լեռնալանջերի ջրահեռացման առուներն ու կյուվետները, ամրացվել են հենապատերը։ Բացի այդ, արդեն ավելի քան 6 կիլոմետր երկարությամբ հատվածում տեղադրվել է ռելսակոճղային ցանցը և ծածկվել խճի շերտով։

Մուսա Ալիևը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում Նախիջևանի տարածքում գնացքների բնականոն և անվտանգ երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։

«7 կիլոմետրանոց հատվածի վերակառուցման աշխատանքներն իրականացվում են բարձր մակարդակով։ Նախագծով նախատեսվածի համաձայն՝ Նախիջևանի տարածքում կապահովվի գնացքների երթևեկությունը ժամում 120 կմ արագությամբ»,- ասել է նա։

Հավելենք, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան Ալիևի գլխավորությամբ շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի