ԵՄ-ն ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

Լուրեր

04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
Բոլորը
Եվրոպական հանձնաժողովը սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 23-րդ փաթեթի մշակումը, հայտնում է Politico-ն։ Ենթադրվում է, որ այն ուղղված կլինի ռուսական նավթի վաճառքից ստացվող եկամուտների հետագա կրճատմանը։ Ռուսաստանի էներգակիրների նկատմամբ լրացուցիչ սահմանափակումներ սահմանելու կոչով հոկտեմբերի 15-ին նախատեսում են հանդես գալ նաև ԵՄ անդամ երկրների գագաթնաժողովի մասնակիցները, գրում է Meduza-ն։

Politico-ի հետ զրույցում քննարկումների ընթացքին ծանոթ ուկրաինական աղբյուրները հայտնել են, որ պատժամիջոցների նոր փաթեթի նախագիծը նախատեսվում է ԵՄ անդամ երկրներին ներկայացնել մինչև 2026 թվականի վերջը։

Նշվում է, որ ռուսական նավթի վերաբերյալ պատժամիջոցների նոր փաթեթ մշակելու որոշումը ԵՄ-ում կայացվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Թրամփի և Պուտինի՝ դիզելային վառելիքի շուրջ ձեռք բերած պայմանավորվածության ֆոնին։
Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել է ռուսական դիզելային վառելիքն ամերիկյան և համաշխարհային շուկաներ մատակարարելու շուրջ։ Թրամփի այս քայլը քննադատել են եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչներ՝ հայտարարելով, որ Ռուսաստանի նկատմամբ ճնշումը պետք է ուժեղացնել, այլ ոչ թե թուլացնել։

Հոկտեմբերի 12-ին ԵՄ-ն հավանություն էր տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթին, որը ներառում է պատժամիջոցների ցանկի միանվագ ընդլայնման ամենամեծ ծավալը․ ցանկում ընդգրկվել է շուրջ 1,6 հազար ֆիզիկական և իրավաբանական անձ։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արտադրության մեջ ներգրավված անձանց հաշվին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի