Էրդողանի խորհրդականն ու կուսակիցը քննադատել են դպրոցներում հիջաբն արգելելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշումը

Լուրեր

04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքն ու դրա հետևող բողոքի զանգվածային ակցիաները Թուրքիայում բուռն քննարկումներ են առաջացրել։ Սոցցանցերի թուրքական տիրույթում ակտիվորեն քննադատում են  Ադրբեջանի իշխանություններին հիջաբի արգելքի համար, նաև աջակցության կոչեր են հնչում աշակերտների ու ուսուցիչների հասցեին, որոնց արգելում են դասերին մասնակցել գլխաշորի պատճառով։

Թուրքական իշխանական շրջանականերից նույնպես քննադատություն է հնչել Ադրբեջանի իշխանությունների հասցեին։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը Բաքվի կողմից հիջաբի արգելքի որոշումն անընդունելի է անվանել։

«Անընդունելի է, որ Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիներին զրկում են կրթության իրավունքից։ Ինչպե՞ս կարող է ընդունելի լինել խղճի կամ արդարադատության տեսանկյունից, կրոնական համոզմունքներից ելնելով՝ մերժել գլխաշոր կրող աշակերտին ընդունել։ Գլխաշորը խոչընդոտ չէ, այլ հավատքի պահանջ։ Կրթության իրավունքը չի կարող զոհաբերվել որևէ գաղափարախոսական պարտադրանքի։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը հնարավորինս շուտ կփոխի այս սխալը։ Անհրաժեշտ է դռներ բացել երիտասարդների ապագայի համար, այլ ոչ թե խոչընդոտներ ստեղծել»,- գրել է Սարալը X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ  նման ըմբռնումը երբեք չպետք է հանդուրժել մեր օրերում։

Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր Մուհամմեթ Մյուֆիթ Այդըն էլ նշել է, որ Ադրբեջանում իրավիճակը տխրեցնում է։

«Թվում է, թե Ադրբեջանը 25 տարով հետ է մնում Թուրքիայից։ Այն փաստը, որ գլխաշորի արգելքները, որոնք Թուրքիան տարիներ առաջ թողել էր, այժմ հայտնվում են «եղբայրական» Ադրբեջանում, խորապես տխրեցնում է մեզ։ Ոչ մի աշակերտ  չի կարող զրկվել կրթության իրավունքից իր հավատքի պատճառով»,- նշել է պատգամավորը։

Թուրքիայի Saadet կուսակցության («Երջանկություն» իսլամիստական և պահպանողական կուսակցություն) նախագահ Մահմուդ Արըքանը, իր հերթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին բաց նամակ է հղել՝ նշելով, որ եղբայրական Ադրբեջանի կրթական հաստատություններում գլխաշոր կրելու արգելքը խորապես տխրեցրել և անհանգստացրել է։

«Ցավով պետք է նշեմ, որ այն մայրերից շատերը, որոնք լույս աշխարհ են բերել ու մեծացրել Ղարաբաղում հերոսական սխրանքներ գործած այդ քաջերին, այն կանայք, որոնք սպասում են իրենց հերոս ամուսիններին, ինչպես նաև նրանց թողած ամենաթանկ ժառանգությունը՝ զավակները, գլխաշոր են կրում։ Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած նահատակների հարազատներին գլխաշոր կրելու պատճառով դպրոցներ չթողնելը, անկասկած, կվիրավորի մարդկանց խիղճը և ստվեր կգցի այդ մեծ հաղթանակի ոգու վրա։ Մենք՝ որպես Թուրքիա, շատ լավ գիտենք այս ցավը»,- հայտարարել է Արըքանը։

Այսօր ավելի ուշ Անկարայում ադրբեջանական դեսապանատան մոտ բողոքի ցույց է նախատեսված Ադրբեջանում գլխաշորի արգելքի դեմ։

Էմմա Չոբանյան