Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի ԿԸՀ-ի անդամ Սերգեյ Մելքումյանի լիազորությունները
Քաղաքականություն
18.12.2019 | 13:23Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սերգեյ Մելքումյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: