900 հոգուց գանձվել է անդամավճար, որոնք արհմիության անդամ չեն էլ եղել. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն՝ իր և արհմիության խնդիրների մասին

Լուրեր

05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սուտ են խոսում»,- Factor.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԵՊՀ ռեկտորի ժամանականավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք իր և իր ներկայացուցիչների կողմից կիրառվում են վարչական լծակներ, որպեսզի աշխատակիցները դուրս գան համալսարանի արհմիության կազմից։

Նշենք, որ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, թե վերջին օրերին ԵՊՀ արհկոմիտե են դիմում բազմաթիվ դասախոսներ, ամբիոնի վարիչներ և այլ աշխատողներ՝ նշելով, որ իրենց հորդորում և ստիպում են դուրս գալ արհմիության շարքերից:

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ռեկտորի ԺՊ-ն և իր ներկայացուցիչները, կիրառելով տարբեր վարչական լծակներ մի շարք ստորաբաժանումների ղեկավարների, այդ թվում՝ որոշ դեկանների հանդեպ, փորձում են նրանց միջոցով ազդել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն արհմիության անդամությունից»,- նշված է հայտարարության մեջ:

Մեր դիտարկմանը, որ հայտարարության մեջ նաև նշված է, որ առաջիկայում ֆակուլտետների, ամբիոնների և վարչական ստորաբաժանումների «օպտիմալացման» կամ «արդյունավետության բարձրացման» անվան տակ սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ և ԵՊՀ հարյուրավոր աշխատողներ կանգնած են լինելու աշխատանքը կորցնելու վտանգի առջև՝ Գեղամ Գևորգյանը նույն կերպ արձագանքեց. «Էլի սուտ է ասվում»։

Հստակեցնող հարցին՝ այսինքն՝ առաջիկայում կրճատումներ չե՞ն սպասվում, բուհի ռեկտորի պաշտոնակատարը պատասխանեց, որ նման բան չի կարող սպասվել, որովհետև 2019-2020 թթ. հաստիքացուցակը վաղուց հաստատված է։

ԵՊՀ արհմիության տարածած հայտարարությունում խոսվում է նաև Գեղամ Գևորգյանի հետ խնդիրների առկայության մասին: «Արհկոմիտեի և ռեկտորի ԺՊ-ի միջև սուր խնդիրներ սկսեցին առաջանալ, այն բանից հետո, երբ արհեստակցական կազմակերպությունը առարկություն հայտնեց շուրջ 30 աշխատողի աշխատանքից ազատելու հարցում: Սրան հաջորդեց նոյեմբերի 25-ից ԵՊՀ Կոլեկտիվ պայմանագրի միակողմանի լուծման վերաբերյալ ռեկտորի ԺՊ-ի ծանուցումը, ինչը դատարանի կողմից արդարացիորեն կասեցվեց: Ակնհայտ է, որ այս քայլերի հիմնական դրդապատճառը եղել է աշխատողների հավելյալ իրավական երաշխիքներ ապահովող կառույցի և կոլեկտիվ պայմանագրի հնարավոր չեզոքացումը»,- նշվում է հաղորդագրությունում:

Ի պատասխան՝ Գևորգյանը նշեց, որ խնդիրները ծագել են այն բանից հետո, երբ 2019 թվականի հուլիսի 8-ին ինքը հրաման է ստորագրել, որ ովքեր ուզում են՝ արհմիության անդամավճարները գանձվեն հաշվապահության միջոցով, պետք է հաշվապահություն դիմում գրեն։

«Արդյունքում պարզվեց, որ առնվազն 900 հոգուց գանձվել է անդամավճար, որոնք արհմիության անդամ չեն եղել։ Դա եղել է տարիներ շարունակ։ Ես դրա դեմն առել եմ, որի համար նրանք սկսել են խիստ անհանգստանալ։ Եվ հիմա կան մարդիկ, որոնք դուրս են գալիս արհմիությունից, լրացուցիչ մարդիկ՝ բացի այդ 900 հոգին»,- նշեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը: