Փաստը մնում է փաստ՝ ցուցակը չի հրապարակվել․ Արտակ Մանուկյանը՝ ԿԲ նախագահի տեղակալին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Սա այն նախագծերից է, որն ունի ինչպես դրական, այնպես էլ որոշակիորեն թափանցիկության հետ կապված, ըստ էության, բացասական միտումներ։ Այս մասին ԱԺ-ում, անդրադառնալով Բանկային գաղտնիքի մասին օրենքում սպասվող փոփոխություններին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։

«Դուք ասացիք, որ 2006 թվականին կիրառվել է, հետո 2017 թվականին ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել, նշում եք՝ ԱՊՀ երկրների փորձը, և ասում եք՝ բոլորը չեղարկել են, բայց փաստը մնում է փաստ, որ ցուցակը, որը պետք է հրապարակվեր, չի հրապարակվել։ Էս 2 տարվա ընթացքում ի՞նչ փոխվեց, որ իրավական խնդրի լուծումը հիմա ենք ուզում անել, չենք արել 2017-ին, 2018-ին և անում ենք հիմա»,- դիմելով Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին՝ հարցրեց Մանուկյանը։

Երիցյանը նկատեց, որ իրականում ցուցակը հրապարակվել է։ «2004-ին ընդունվել է, չափաքանակը մեծ է եղել, մինչև 2006 թվականը դեպք չի եղել, 2007 թվականին չափաքանակն իջեցվել է, սկսվել է հրապարակվել, մի քանի անգամ հրապարակվել է, որտեղ արդեն հակասության մեջ է մտել Անհատական տվյալների պաշտպանության օրենքի հետ և արդեն Գաղտնիքի մասին օրենքի հետ։ Այդ հակասությունը սրվել է և՛ ներքին աուդիտի հետ, և՛ ընդհանրապես համակարգից են եկել տարբեր տեսակի քննարկումներ, որովհետև միայն անունը չես կարող հրապարակել՝ անձնագրի տվյալ և այլն, հակառակ դեպքում մի անուն-ազգանունով տասնյակ վարկատուներ կան բազաներում։ Ըստ այդմ՝ հակասությունների մեջ որոշում է կայացվել կիրարկումն անել, 2017 թվականին ԿԲ-ի մասին օրենքից է հանվել այդ ֆունկցիան և հրամանով է կարգավորվել, թե ինչ տվյալ հրապարակվի»,- տեղեկացրեց ԿԲ նախագահի տեղակալը։

Արտակ Մանուկյանն էլ արձագանքեց՝ նշելով․ «Ճի՞շտ եմ ենթադրում, որ Դուք ուզում եք մեզ հավաստիացնել, որ այդ ֆունկցիան մինչև 2017 թվականը պատշաճ ձևով իրականացվել է, և համապատասխան ձևով տվյալները հրապարակվել են»։ Երիցյանն էլ նկատեց, որ այդ ֆունկցիան իրականացվել է այնքանով, ինչքանով չի հասել սահմանադրական նպատակներին և անհատական տվյալների պաշտպանությանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։