Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական էջը տարածել է մարզպետ Արեն Մկրտչյանի երեկ հրապարակած տեսանյութը, որում համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը ներկայացնում է Դսեղում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը՝ խոսելով կատարված աշխատանքների և դրանց վերաբերյալ տվյալների մասին։

Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, Թումանյան համայնքում ավագանու ընտրություններ են։ Սուրեն Թումանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորողն է։
Ընտրական օրենսգրքով քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչությունն արգելվում է։ Միաժամանակ, օրենսգրքի 23-րդ հոդվածն արգելում է քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների համար տրամադրված տեղեկատվական միջոցների օգտագործումը։
Այս դեպքում համայնքապետարանի պաշտոնական տեղեկատվական հարթակն օգտագործվել է համայնքում կատարված աշխատանքները գործող համայնքապետի կողմից ներկայացնող տեսանյութ տարածելու համար։

Թումանյան համայնքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Քվեաթերթիկում ընտրողներին առաջարկվելու է «կողմ եմ» կամ «դեմ եմ» տարբերակը։

Սուրեն Թումանյանը նախկինում համայնքի ղեկավար է ընտրվել «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։ Նա Factor.am-ին հետ զրույցում հաստատել է, որ դուրս է եկել կուսակցությունից և այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Անի Թամրազյան