Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
Հասարակություն
26.09.2026 | 20:38
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:33-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ոսկեհատ գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ջրհորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր օգնության ժամանած փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից (մոտ 12 մետր) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

