Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 26-ին կայացան նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականը 0.5:3.5 հաշվով պարտվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող Ուզբեկստանի հավաքականին: Շանթ Սարգսյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը պարտվեցին։
Հայաստանի հավաքականը կրեց առաջին պարտությունը։ Նախորդ 9 տուրերում հայ շախմատիստները տարել էին 6 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի և 15 թիմային միավորով բաժանում է 6-13-րդ տեղերը։ Ուզբեկստանի հավաքականը 18 միանձնյա միավորով առաջատարն է:
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունաստանի թիմի հետ։ Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը հաղթեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին։
10 տուրերում կանանց Հայաստանի հավաքականը տարել է 7 հաղթանակ, կրել 2 պարտություն, գրանցել մեկ ոչ-ոքի, ունի 15 միավոր ու բաժանում է 6-13-րդ տեղերը։
Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին:
Դավիթ Եղիազարյան

