Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
Քաղաքականություն
26.09.2026 | 17:59
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Բարհամ Սալիհին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՄԱ նախարարությունը։
«Քննարկվել է փոխգործակցությունը Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատի մեջ մտնող հարցերի շրջանակներում:Անդրադարձ է կատարվել Ղարաբաղից տեղահանված փախստականների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:

