Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել

Լուրեր

04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Սեպտեմբերի 24-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացման գլոբալ դաշինքի բարձր մակարդակի նախարարական հանդիպմանը, որը համատեղ կազմակերպել էին Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, Եվրոպական միությունը և Նորվեգիայի Թագավորությունը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված զարգացումները և Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ Գազայում հակամարտության ավարտին ուղղված համապարփակ ծրագիրը, այն հավանության արժանացրած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2803 բանաձևը, ինչպես նաև Նյու Յորքի հռչակագիրը։

Բարձր մակարդակի նախարարական նիստի շրջանակներում քննարկվել են 2026–2027թթ. նախատեսվող հետագա քայլերը, ինչպես նաև վերոնշյալ միջազգային նախաձեռնությունների համախմբման և առաջմղման հնարավորությունները։ Կարևորվել է նաև գործնական առաջարկությունների ձևակերպումը՝ առաջիկա տարվա ընթացքում այդ նախաձեռնությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։