Համայնքների խոշորացման մեկ հաջողված պատմություն այդպես էլ չկարողացաք ներկայացնել․ Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

Համայնքների խոշորացման ռեֆորմը հիշում ենք, թե ինչ արմագեդոններով կարողացավ Հանրապետական մեծամասնությունն անցկացնել։ Համայնքների խոշորացման որևէ հաջողված պատմություն չներկայացվեց։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք լինում ենք խոշորացված համայնքներում ու նույն խնդիրներն առկա են։ Այս տարիների ընթացքում համայնքների խոշորացման մեկ հաջողված պատմություն դուք այդպես էլ չկարողացաք ներկայացնել, որպեսզի ասենք, այո՛, համայնքների խոշորացումը տվել է իր արդյունավետությունը։ Ինչ վերաբերում է տեղական հանրաքվեներին, որոնք չունեն իրավական արժեք, ես հիշեցնեմ՝ համայնքների խոշորացման հետ կապված, երբ Սյունիքի մարզում բդեշխության կարգեր էին իշխում, ժողովուրդը գնաց, 80 տոկոսով դեմ քվեարկեց, բայց թքեցին ժողովրդի կարծիքի վրա, էնտեղ կարգերը, հիշում եք, ինչպիսին էին, խոշորացումը տեղի ունեցավ։ Այստեղ բնակչությանը նվաստացնելու էլեմենտ կա։ Ասում ենք՝ կարծիքդ ասա, բայց հետո ասում են՝ էսպես է լուծվելու։ Առանց իրավական հետևանքի հանրաքվեները , հարցումները պետք է արգելվեն»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Տեղական հանրաքվեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:

Մանրամասները՝ տեսանյութում։