Դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում Սերժ Սարգսյանի առանձնատուն ունենալու տեղեկությունը

Լուրեր

30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում այդ հայտարարության վերաբերյալ հրապարակումները ֆիքսել ենք, ուսումնասիրվում է»: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանին Իտալիայի Հռոմ քաղաքում 20 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է նվիրել։

Հիշեցնենք նման տեղեկություն այսօր տարածել էր «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Հայտարարությունում, մասնավորապես, նշված էր. «Մենք տեղեկություն ունենք, որ Սերժ Սարգսյանի համար նրա փեսա Միքայել Մինասյանը ուրիշի անունով շքեղ առանձնատուն է գնել Իտալիայի մայրաքաղաք Հռոմի՝ մեծահարուստների մի թաղամասում։ 20 միլիոն ԱՄՆ դոլար արժեք ունեցող այդ առանձնատան հասցեն է՝ Սեյնթ Անսելմո փողոց, համար 10 (Via di Sant’Anselmo, 10)»։

Այս տեղեկության շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանից։ Նա, սակայն, մեր զանգերին եւ հաղորդագրությանը չպատասխանեց։ Մենք նաեւ դիմեցինք Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, սակայն մեր գրավոր հարցումը մնաց անարձագանք։

Նարեկ Կիրակոսյան