Կառավարությունը վաղը որոշում կընդունի «Գոլդեն փելիս» հյուրանոցը աճուրդի հանելու մասին. հայտնի է նախնական գինը

Լուրեր

03.06.2026 | 13:28
ՌԴ-ն հայտարարել է, թե ԵՄ-ն Հայաստանից «դուրս է մղում Ռուս ուղղափառ եկեղեցուն»
03.06.2026 | 13:24
IFAB-ը հաստատել է ֆուտբոլում նոր կանոնները
03.06.2026 | 13:14
Հայտնի է, որ չվերթով է մոտ 1 մլն եվրո ՀՀ ներմուծելու փորձ արվել
03.06.2026 | 13:03
Խերսոնում ռուսական հարձակումների հետևանքով զոհ և վիրավորներ կան
03.06.2026 | 12:52
Էդուարդ Սպերցյանն ընդունել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկը Սաուդյան Արաբիայից․ աղբյուր
03.06.2026 | 12:43
ՌԴ սահմանափակումների ֆոնին՝  Բրյուսելը մտադիր է առևտրային արտոնություններ տալ Հայաստանին․ սպասվում է Փաշինյան-ֆոն դեր Լայեն հեռախոսազրույց
03.06.2026 | 12:34
Ռազմական արդյունաբերությունը շուրջ 70 մլրդ-ի հասնող շրջանառություն ունի տնտեսության մեջ․ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 12:22
Բաքվում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» թեմայով միջազգային համաժողով է կազմակերպվել
03.06.2026 | 12:14
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Խորվաթիայում
03.06.2026 | 12:10
Ալեքսան Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվեց // Ռուբիոն ՀՀ-ի հետ հարաբերություններից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
03.06.2026 | 12:04
Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի
03.06.2026 | 12:02
Իրանը հարվածել է Քուվեյթին ու Բահրեյնին․ ԱՄՆ-ն, իր հերթին, թիրախավորել է իրանական Քեշմ կղզին
03.06.2026 | 11:53
Էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերության հարկային գործով պետությանը պատճառված 100 մլն դրամի վնասը վերականգնվել է
03.06.2026 | 11:42
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Պետերբուրգի վրա տնտեսական ֆորումի բացման օրը․ նավթային տերմինալը հրդեհվել է
03.06.2026 | 11:22
Շինհրապարակում աշխատող 34-ամյա տղամարդը 4-րդ հարկից ընկել և մահացել է
Բոլորը

ՀՀ կառավարությունը վաղը որոշում կընդունի պետության սեփականություն հանդիսացող՝ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցը աճուրդով վաճառքի հանելու մասին:

Հյուրանոցը վաճառքի է հանվելու 7 միլիարդ 526 մլն 457 հազար 800 ՀՀ դրամով: Սա հենց կառույցի ինքնարժեքն է, որից 7 միլիարդ 204 միլիոն 568 հազարը ՀՀ դրամը շենք-շինությունների աժեքն է, իսկ 321 մլն 889 հազար ՀՀ դրամը՝ հյուրանոցում առկա գույքը: Հյուրանոցի ընդհանուր տարածքը կազմում է 19 հազար 758 քմ մակերես, իսկ կառույցի ներսում առկա է 3257 միավոր շարժական գույք, կից կա 1.38 հեկտար հողամաս:

Աճուրդի հաղթողը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 62 մլն 431 հազար 200 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցողները պետք է պարտադիր նախավճար կատարեն, որը գույքի մեկնարկային գնի՝ 7 միլիարդ 526 մլն 457 հազար 800 ՀՀ դրամի 5 տոկոսն է կազմում:

Գույքը աճուրդի կհանվի կառավարության համապատասխան որոշման ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում: Այսինքն՝ եթե կառավարությունը վաղը համապատասխան որոշումը հաստատի, ապա հյուրանոցը պետք է վաճառել մինչև դեկտեմբերի 21-ը: Գնորդը պարտավոր է համապատասխան գումարը պետությանը փոխանցել աճուրդից հետո մեկ ամսվա ընթացքում: Նշյալ գումարի 70 տոկոսը վճարվելու է պետական բյուջե, իսկ մնացածը՝ համայնքային:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 19-ին Պետական գույքի կառավարման կոմիտե էր դիմել «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն, մաքսային ծառայության նախկին տնօրեն Արմեն Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը ցանկություն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը նվիրել ընկերության կազմում գտնվող և ՀՀ Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի շենք-շինությունները և հյուրանոցի ներսում առկա շարժական գույքը։ Ընկերության կազմում առկա է ևս երկու հյուրանոցային համալիր, որոնք գտնվում են Երևանում: