«Փորձում ենք որոշակի կարգավորումներով դեղերի գները իջեցնել, որպեսզի ապօրինի դեղերը շահութաբեր չլինեն»․ Նարեկ Զեյնալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը

-Պարոն Զեյնալյան, մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանում գործել է հանցավոր խումբ, որն ապօրինի ճանապարհով երեխաներ է որդեգրել։ Կան կասկածներ, որ այդ մարդիկ իրականում զբաղվել են ներքին օրգանների բիզնեսով։ Օրենսդրորեն ինչպե՞ս է հնարավոր խստացնել որդեգրման կարգը, որպեսզի նման դեպքերը բացառվեն։

-Նախ այդ հայտնաբերված դեպքերի կամ կասկածների մասով. այստեղ միանշանակ իրավապահ մարմինների գործունեության դաշտում է այս ամենը հայտնաբերելը և պատասխանատվության ենթարկելը։ Որդեգրման դեպքերի հետ կապված ավելի շատ վերահսկողության գործառույթները պետք է խստացնել՝ սկսած չափորոշիչների հստակեցումից, այն ընտանիքներից, որոնք դիմում են որդեգրման համար։ Հստակ պետք է հասկանալ, թե ինչպիսի ընտանիքներ են, մոնիթորինգ պետք է անել, թե այդ երեխաներն ինչպես են մեծանում այդ ընտանիքներում։ Բնականաբար, այն դեպքերում, երբ երեխաները երկրից դուրս են բերվում, այսինքն, արտասահմանցիներն են որդեգրում, մոնիթորինգ իրականացնելը հնարավոր չէ օբյեկտիվ պատճառներով։ Կարծում եմ, պետք է առավելությունը տալ տեղացի ընտանիքներին, որոնք դիմում են որդեգրման համար, հետո միայն՝ արտասահմանյան ընտանիքներին։

-Դուք ենթադրու՞մ էիք, որ որդեգրումը կարող է լինել բիզնես։

-Որդեգրումը որևիցե տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ կարող է լինել բիզնես։ Բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք փորձում են տարիներ շարունակ երեխա ունենալ, բոլոր հնարավոր մեթոդները փորձում են, բայց ոչինչ չի ստացվում։ Նրանք փորձում են երեխա որդեգրել և մեծացնել, ինչպես իրենց սեփական զավակին։ Այստեղ բիզնեսի մասին խոսք լինել չի կարող։

-Ձեր կարծիքով, ինչպե՞ս է հնարավոր դարձել, որ այս գործում ներգրավվել են և՛ մանկատները, և՛ հիվանդանոցները։ Հիվանդանոցների մասին սարսափելի պատմություններ են պատմում, թե ինչպես են բժիշկները խառնվել այս գործին, որպեսզի ծնողներից երեխային վերցնեն և տան իտալացիներին։

-Դրանք եթե բացահայտված փաստեր են, միայն զարհուրելի է։ Որևէ արդարացման հանգամանք չի կարող լինել՝ դա կլինի բժիշկ, թե մանկատան տնօրեն։ Որևէ արդարացում չկա։

-Պարոն Զեյնալյան, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձի շեմը 68 հազար դրամ դարձնելու օրենքը։ Առաջին անգամ է, երբ նվազագույն զամբյուղից բարձր է նվազագույն աշխատավարձը, սակայն մամուլում չեն դադարում հրապարակումներն այն մասին, որ այդ շեմի բարձրացումը՝ 55 հազար դրամից 68 հազար դրամի, կազդի գործարար ոլորտի վրա և կհանգեցնի գործազրկության։ Ինչո՞ւ գործարարները պետք է իրենց բիզնեսում հաշվի նստեն այսպիսի խաղի կանոնների հետ։

-Նախ ֆիքսենք, որ վերջին 4-5 տարիների ընթացքում սա նվազագույն աշխատավարձի առաջին բարձրացումն է։ Մինչև այս այն կազմել է նվազագույն սպառողական զամբյուղից ցածր։ Այսինքն, այստեղ տրամաբանությունն այն է, որ ՀՀ-ում չպետք է լինի որևէ աշխատող մարդ, որը կստանա նվազագույն սպառողական զամբյուղից ցածր աշխատավարձ կամ եկամուտ։ Այսինքն, այստեղ առաջին հերթին սոցիալական խնդիր է լուծվել։

-Դուք փաստորեն գործատուներին պարտավորեցնում եք բարձրացնել աշխատավարձը։

-Միանշանակ։ Նաև կարծում եմ գաղտնիք չէ, որ շատ հաճախ ֆիքսվում է նվազագույն աշխատավարձ, իսկ մնացածը աշխատողին տալիս են առձեռն։ Այսինքն, այստեղ ստվերից դուրս հանելու գործիք կա, գործատուների վրա պարտավորություն դրվում է, բայց ոչ ավելին վճարելու համար։ Բնականաբար, 68 հազար դրամն այն գումարը չէ, որ ցանկալի է ստանալ, բայց սա շարունակաբար բարձրացող գումար է։

-Սա այն գումարը չէ՞, որը կխեղճացնի գործատուին, որպեսզի հաշտվի նոր խաղի կանոնների հետ։

-Բնականաբար սա այնպիսի ծանր բեռ չի լինի։ Որոշակի ազդեցություն լինելու է։ Նաև պետական համակարգի վրա է ազդեցություն լինելու, որովհետև աշխատողների մի մասը պետական համակարգում է աշխատում։ Այսինքն, սա նաև պետության վրա է բեռ։

-Մոտավորապես քանի՞ հոգու վրա է տարածվելու նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը։

-Մոտավորապես 187 հազար քաղաքացու մասին է խոսքը։

-Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց նախարարների աշխատավարձը փաստացի 1,5 միլիոն դրամ դառնալու փաստը։ Ըստ Ձեզ սոցիալական առումով ի՞նչ շահ ուներ շարքային քաղաքացին իր նախարարների աշխատավարձի կտրուկ բարձրացումից։ Թեպետ հայտնի է, որ այդ գումարի 750 հազար դրամը պարգևավճար է։

-Այո։ Տեսեք, ընդհանրապես ՀՀ-ում պետական համակարգում աշխատողների աշխատավարձը բավարար չէ այն աստիճան, որ համակարգում արհեստավարժներ ներգրավվեն։ Որևէ արհեստավարժ չի համաձայնվում պետական համակարգ մտնել, այլ գնում է մասնավոր սեկտոր։ Ստացվում է մի իրավիճակ, երբ պետական համակարգում ներգրավվում են մարդիկ, որոնք ոչ բավարար ունակություն կամ աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ են։ Որոշակի փորձ ունենալուց հետո նրանք մասնավոր սեկտորում գտնում են ավելի բարձր աշխատանք և լքում են համակարգը։ Եվ շրջապտույտի մեջ է ընկնում պետական համակարգը, երբ խրոնիկ ձևով այն աստիճան պրոֆեսիոնալ մասնագետներ չեն լինում, որը պետք էր ակնկալել մասնագետից։ Մինչդեռ բոլորս էլ հասկանում ենք, որ պետական համակարգի աշխատողները պետք է լինեն ամենաբարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետները։ Որովհետև ամբողջ կառավարման բեռը և՛ պատասխանատվությունը, և՛ քաղաքացիների հանդեպ  ստանձնած պարտավորությունները նրանք են կրում։ Եվ այս առումով, կարծում եմ, դա արդարացված է, բայց դա չի նշանակում, որ ուսուցիչների կամ մյուսների աշխատավարձը չպետք է բարձրանա։ Կարծում եմ հետևողականորեն, տարեց տարի պետք է բարձրանան նրանց աշխատավարձերը։

-Պարոն Զեյնալյան, 1,5 միլիոնի ուղիղ կեսը պարգևավճար է։ Նոյեմբերին ես գիտեմ, որ պարգևավճար եմ ստանալու դեկտեմբերին։ Ինչո՞ւ եմ ես դեկտեմբերին պարգևավճար ստանում, երբ պարզ չէ, թե ինչ եմ արել նոյեմբերին։

-Պարգևավճարը ստանում են աշխատավարձի հետ նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքի համար։ Նախօրոք չեն ստանում։ Եվ եթե ընդունենք, որ նախարարը չի կատարելու բավարար աշխատանք, ենթադրենք, ավելի լավ է նման նախարարը չաշխատի, քան մենք շարունակենք այդ ենթադրությամբ համագործակցել։

-Դուք հունվարին ասում էիք, որ բավականին լուրջ խնդիրներ կան դեղերի ապօրինի շրջանառության և դեղերի կասկածելի գնագոյացման հետ կապված։ Այսօր այդ ոլորտում ինչ-որ բան փոխվե՞լ է։

-Փորձում ենք փոխել։ 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին օրերից սկսած այդ հարցով ժամանակ առ ժամանակ տարբեր քննարկումներ եմ ունեցել տարբեր գերատեսչությունների շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի կարողանանք դեղերի գները իջեցնել։ Փորձը և վերլուծությունը ցույց են տալիս, որ Հայաստանում համեմատաբար բարձր են դեղերի գները հարևան երկրների հետ համեմատած։ Եվ սրա պատճառով տեղի է ունենում դեղերի ապօրինի հոսք դեպի ՀՀ։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բավականին ակտիվ զբաղվում է սրանով, որպեսզի հայտնաբերի․․․

-Ովքե՞ր են փորձում փող աշխատել ապօրինի հոսքով։

-Դեղ ներկրողները, դեղատները, անհատ մարդիկ, որոնք կարողանում են ապօրինի ճանապարհով դրսից դեղ բերել։ Ու դրանք հիմնականում այնպիսի դեղեր են, որոնք շատ թանկ են բավականաչափ՝ հազար, երկու կամ երեք հազար դոլարանոց դեղերի մասին է խոսքը։ Ապօրինի ներկրելով, ավելի պակաս գին առաջարկելով նրանք ստեղծում են շուկա և պահանջարկ։ Այդպիսի դեղերը կասկածելի ծագում կարող են ունենալ, քանի որ հայտնի չէ, թե որտեղից են գալիս, և կարող են տեղափոխման պայմանները պատշաճ պահպանված չլինել, քանի որ հատկապես թանկ դեղերը պահանջում է տեղափոխման կոնկրետ պայմաններ սառցախցիկով, ջերմաստիճան, խոնավություն։ Այս պայմանները կարող են պահպանված չլինել և նույնիսկ կարող են վտանգավոր լինել հիվանդի համար, կյանքին սպառնացող վտանգ կարող է առաջանալ։ Գնորդը տեղեկացված չլինելով այս ապօրինությունների մասին, կարող է մի քիչ ավելի էժան ձևով ձեռք բերել այս դեղերը։ Հիմա փորձում ենք որոշակի կարգավորում մտցնել, դեղերի գները իջեցնել, որպեսզի ապօրինի դեղեր բերելը ֆինանսապես շահութաբեր չլինի և ուղղակի չբերեն։ Որովհետև հայտնաբերել ապօրինի դեղերը ֆիզիկապես հնարավոր չի լինելու, անընդհատ սողանցքներ են գտնելու։ Ուղղակի պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի ձեռք չտա ներկրել։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: