Ինչո՞ւ է Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ․ մանրամասնում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում վերջին օրերին հեղուկ գազի դեֆիցիտ է և գների կտրուկ աճ։  Factor TV-ն առավոտռյան արձանագրել է, որ Երևանի գազալցակայաններից մեկի մոտ մարդատարների խոշոր հերթ է գոյացել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ խնդիրը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով։

«Հայաստանը հեղուկ գազ ներկրող երկիր է, հիմնականում ներկրում ենք Ռուսաստանի Դաշնությունից և մասամբ նաև՝ Իրանից ու Իրաքից։ Վերջին իրադարձություններով պայմանավորված՝ գրեթե դադարեցրել ենք կամ խիստ սահմանափակել ենք Իրանից, Իրաքից հեղուկ գազի ներկրումը և հիմնական, մեծ կախվածություն ունենք արդեն Ռուսաստանից ներկրումների այդ շղթայից։ Սա, անշուշտ, հիմնական պատճառն է Հայաստանի հեղուկ գազի դեֆիցիտի և կտրուկ գների աճի մասով»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Ըստ տնտեսագետի՝ համաշխարհային շուկայում նավթի և գազի գների աճ է արձանագրվել։ Բացի այդ, խոշոր արտահանող երկրներից մեկը՝ Քաթարը, կրճատել կամ դադարեցրել է մատակարարումները, ինչն առաջացրել է դեֆիցիտ միջազգային շուկայում։ Արդյունքում՝ ռուսական ընկերությունները նախընտրում են իրենց արտադրանքը բարձր գներով վաճառել ասիական և այլ շուկաներում, քան՝ Հայաստանում։

«Հայաստանի պարագայում մեծ ազդեցություն է թողնում նաև Վերին Լարսի անցակետի սահմանափակ լինելը։ Վրացական իշխանությունները հայտարարեցին, որ երեք օրով փակում են Վերին Լարսի անցակետը եղանակային իրավիճակով պայմանավորված։ Սա մշտապես իր ազդեցությունն է թողնում Հայաստանի գների վրա՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում հեղուկ գազի կուտակման հնարավորությունները շատ քիչ են, և այն կազմակերպությունները, որոնք ունեն այդ հնարավորությունը, պահեստները, օգտվում են առիթից և գները կտրուկ բարձրացնում են, նույնիսկ ստեղծում են շուկայում դեֆիցիտ։ Օրինակ՝ հայտարարում են կամ չհայտարարված ձևով իրականացնում են հետևյալ քաղաքականությունը․ հեղուկ գազ վաճառում են միայն իրենց գազալցակայաններում, մնացածին չեն վաճառում հեղուկ գազ»,- ընդգծեց Պարսյանը։

Միևնույն ժամանակ, տնտեսագետը քննադատեց մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի աշխատանքը՝ նշելով, որ պատշաճ կերպով չեն գնահատում շուկայի իրական իրավիճակը։ Ըստ նրա՝ սխալ է գների տատանումները գնահատել միայն տարեկան կտրվածքով՝ առանց հաշվի առնելու այն ժամանակահատվածները, երբ մատակարարումները դադարում են, և շուկայում որոշ ընկերություններ դառնում են գերիշխող։

«Այսինքն՝ ոչ թե ամբողջ տարվա կտրվածքով պետք է նայել հեղուկ գազի գների տատանումներին, այլ նաև այն ժամանակահատվածում, երբ Վերին Լարսից մատակարարումները դադարում են, և այդ ժամանակ պետք է դիտարկեն մի քանի կազմակերպությունների վարքագիծը։ Եվ այս մեթոդական սխալը անելով՝ պարբերաբար ունենում ենք հեղուկ գազի գների կտրուկ տատանումներ»,- ասում է տնտեսագետը։

Պարսյանի խոսքով՝ հեղուկ գազի գների վրա ազդեցություն ունեն նաև տրանսպորտային ծախսերն ու բեռնափոխադրումների խնդիրները։

«Չնայած իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են հեղուկ գազ ներկրել Ադրբեջանի տարածքով, գործնականում չկարողացան դա կազմակերպել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով»,- ասաց Պարսյանը։

Նրա պնդմամբ՝ ռուսական ընկերությունները բավարար հետաքրքրված չեն այդ ուղղությամբ մատակարարումներ իրականացնելով, իսկ Հայաստանում չկան բավարար պահեստային հզորություններ ունեցող խոշոր ներկրողներ։ Պարսյանն ընդգծեց, որ հայաստանյան ընկերությունների մեծ մասը գործում է «արագ սպառման» սկզբունքով՝ առանց լուրջ պահեստավորման, ինչի հետևանքով մատակարարումների նույնիսկ կարճատև խափանումները հանգեցնում են վաճառքի դադարեցման։ Արդյունքում՝ մի շարք գազալցակայաններում արձանագրվել է հեղուկ գազի բացակայություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան