Պետք է հրաժարվենք ՌԴ-ի հետ ՀՕՊ համաձայնագրից․ առաջինը սա ենք գրել մեր ծրագրում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը՝ անդրադառնալով անվտանգության և պաշտպանության ոլորտում առաջարկվող հիմնական փոփոխություններին։

Նրա խոսքով՝ առաջնահերթ քայլերից մեկը պետք է լինի Ռուսաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգից հրաժարվելը։

«Մենք պետք է հրաժարվենք Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության ընդհանուր համաձայնագրից։ Պատահական չէ, որ մեր ծրագրում առաջինը հենց դա ենք նշել․ ոչ թե ՀԱՊԿ-ից, այլ նախ պետք է դուրս գալ ՌԴ-ի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգից։ Առավել ևս, երբ երկրի վարչապետն ինքն է խոստովանել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը Հայաստանում անջատված են եղել։ Թե ով է անջատել՝ բնականաբար ոչ հայերը․ դա արել են ռուսները»,– ասել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ առանց այս խնդրի լուծման՝ Հայաստանի կողմից ձեռք բերվող զինատեսակները կարող են արդյունավետ չլինել։

«Ինչպիսի զինատեսակներ էլ գնենք՝ Հնդկաստանից թե Ֆրանսիայից, միևնույն է, դրանք կարող են շատ արագ վերածվել մետաղի ջարդոնի, քանի որ օդային տարածքում անպաշտպան ենք, և համեմատաբար էժան անօդաչու թռչող սարքերը կարճ ժամանակում կարող են դրանք խոցել»,– նշել է նա։

Արամ Սարգսյանը կարևորել է նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը՝ նշելով, որ դա պետք է իրականացվի մոտակա մեկից երկու տարվա ընթացքում։

«Մենք տեսնում ենք, որ առավելագույնը երկու տարվա ընթացքում պետք է հրաժարվել ՀԱՊԿ-ից։ Այդ կառույցը չի արդարացրել իրեն 2020 թվականից հետո Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած հարձակումների ընթացքում։ Ավելին՝ ՀԱՊԿ-ը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքը․ մի դեպքում նշել է, որ սխալ դիմում է ուղարկվել, մյուս դեպքում՝ որ սահմանները սահմանազատված չեն։ Հետևաբար, որպես ռազմական կառույց, ՀԱՊԿ-ը իրեն ընդհանրապես չի արդարացրել»,– ասել է նա։

Սարգսյանը անդրադարձել է նաև բանակի կառուցվածքային փոփոխություններին՝ կարևորելով պրոֆեսիոնալ բանակի անցումը։

«Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջիկա հինգ տարիների ընթացքում անցնի պրոֆեսիոնալ բանակի մոդելի։ Սա կոչվում է ինտենսիվ անցում։ Նման օրինակներ կան․ օրինակ՝ Լեհաստանը հինգ տարվա ընթացքում անցել է լիովին պրոֆեսիոնալ բանակի։ Մենք սա համարում ենք լիովին իրատեսական և տեսնում ենք դրա իրականացման հստակ ուղիները»,– նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։