«Չկա այդպիսի հնարավորություն, որ նույնասեռականը, տրանգենդերը կարող է երեխա որդեգրել»․ Արմեն Փամբուխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը

-Պարո՛ն Փամբուխչյան, վերջին օրերին խորհրդարանում որոշ ելույթներ Դուք համեմատում եք երեսպաշտության համարներով շրջիկ կրկեսի հետ, «որն ամենատարբեր տեղերից թակում է մեր դուռը և փորձում դառնալ առօրյայի մի մաս»։ Ո՞րն է Ձեր տագնապը ազատ խոսքի այս ժամանակներում։

-Հարցն առհասարակ տագնապին չի վերաբերվում, այլ մեր քաղաքացիներին իրազեկելուն է վերաբերվում, որ իրենք տարբերեն շրջիկ կրկեսը, երեսպաշտությունը իրականությունից։ Վերջին շրջանում ականատեսն ենք իրադարձությունների շարքի, որոնց տրամաբանությունը չկա, սակայն տարբեր լրատվամիջոցներով հրամցվում է մեր ժողովրդին իբրև իրականություն, իբրև իշխանությունների ձախողում։ Ամենևին տագնապ չկա, որովհետև եթե լինեն առողջ, մտահոգ և բովանդակային քննադատություններ, ես չեմ հանդգնի նրանց «կրկես» անվանել կամ երեսպաշտներ։ Դրանք նախկին ռեժիմից մնացած մարդիկ են, որոնք չկարողանալով նոր իրավիճակում թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես տեղավորվել ինչ-որ կառույցում և օգտվել բարքերից՝ այդ մարդիկ շատ փոքր քանակով համախմբվել են, եթե կարելի է դա համախմբում կոչել, որովհետև իրենք հիմնականում համախմբվում են փողի շուրջ, և ինչ-որ տարբեր ակցիաներ են անում, սոցցանցերում գրառումներ են անում և փորձում են մեդիադաշտով մտնել քաղաքացիների տները և նրանց իշխանության հանդեպ հավատամքից շեղել։

-Վերջին օրերին ակտիվացել են զրույցները սեռական փոքրամասնությունների հետ կապված։ Կիսո՞ւմ եք Ձեր գործընկեր Հայկ Սարգսյանի այն տեսակետը, որ ինչքան քիչ խոսեն նույնասեռականության թեմայի մասին, այնքան լավ։

-Տեսեք, առհասարակ, կա պրակտիկա, որ այդ մասին, դրա դեմ պայքարի մասին խոսում են մարդիկ, որոնք ունեն հակումներ։ Բայց հիմա մենք որդեգրել ենք բոլոր ՀՀ քաղաքացիներին, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ, պաշտպանել և չթույլատրել նրանց իրավունքների ոտնահարում։ Հիմա մի խումբ մարդիկ փորձում են ասպարեզ բերել մի հարց, որը իշխանության և հասարակության օրակարգում չկա։ Ի՞նչ են անում նրանք, բերում են նախագիծ, որն այսպես թե այնպես չի կիրառվում, չկա այդպիսի հնարավորություն, որ նույնասեռականը, տրանգենդերը կարող են երեխա որդեգրել։ Ի՞նչ են անում մարդիկ, բերում են նախագիծ, մասնավորապես՝ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը, որն այսպես թե այնպես չի կիրառվում, չկա այդպիսի բան։ Նույն հաջողությամբ ինքը կարող է բերել օրենք, որ փողոցում չի կարելի մարդ ծեծել, ենթադրենք։ Բայց չկա մի օրենք, որը թույլատրում է մարդկանց ծեծել։ Մենք, բնականաբար, պիտի մերժենք, որովհետև անհեթեթ նախագծերը պիտի մերժվեն։ Եվ սկսվում է մի նոր արշավ, վերևում նշած կրկեսը միանում է նրան, որ մենք քարոզում ենք և կողմ ենք այս կամ այն երևույթին։ Էական չէ, թե ով ինչպես է վերաբերվում այդ երևույթին, խնդիրն այն է, որ դա սուտ է։ Ես իմ գործընկերոջ հետ համաձայն կլինեմ, որ մենք առհասարակ այս մասին չենք խոսում, մենք խոսում ենք մարդու իրավունքներից։ Իսկ իրենք ինչ-որ շերտ են առանձնացնում և սկսում խոսել այդ շերտի մասին։ Եվ, փաստորեն, քարոզում են այդ երևույթը։

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ինքը թիկունք է կանգնում իր խմբակցության պատգամավորի ասածներին, որոնք, մեծ հաշվով, սոցիալական որոշակի խմբի դեմ են:

– Այդ գնահատականը հետագայում պետք է տա հասարակությունը՝ տեսնելով թե՛ խմբակցության պատգամավորների, թե՛ ամբողջ խմբակցության դիրքորոշումը։ Մենք ունենք մեր հստակ օրակարգը, գիտենք, թե դեպի ուր ենք շարժվում՝ օրինական, զարգացած Հայաստան։ Եվ հիմա մարդիկ, որոնք այս կամ այն նախագծին դեմ են, թող իրենց խմբակցությունը դրան գնահատական տա։

-Դուք նկատե՞լ եք, որ վերջին ժամանակներս մեծացել են դժգոհությունները Կառավարությունից։ «Լուսավոր Հայաստանը» նույնիսկ որոշ նախարարների հրաժարականն է պահանջում՝ այն հիմնավորումով, որ նրանք անցյալից են գալիս։

-Ես համաձայն չեմ «Լուսավոր Հայաստանի» այդ պնդումների հետ։ Գնահատականն ընդհանուր Կառավարության պատասխանատվության տակ է։ Եվ եթե այս կամ այն նախարարն ինչ-որ ձախողում ունենա, դրան առաջինը կարձագանքի վարչապետը։ «Լուսավոր Հայաստանն» իրավունք ունի դժգոհելու այս կամ այն նախարարից, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում։ Բայց եթե իրենք բովանդակային ներկայացնեն, թե կոնկրետ որ նախարարից և ինչու են դժգոհ, ես վստահ եմ, որ մենք կունենանք հակափաստարկներ ներկայացնելու, և կստեղծվի առողջ բանավեճ ու առողջ քննարկում։ Ես այդքան էլ համաձայն չեմ, թե մեծացել են Կառավարության հանդեպ դժգոհությունները։ Կառավարությունն ունի այլ հարցումներ, որոնք հասարակական դժգոհության մասին չեն խոսում։

-Ձեր հարցազրույցներից մեկում անդրադառնալով նոր Կառավարության օրոք ներդրումների պակասին՝ Դուք ասում եք, որ «ներդրումների ընթացակարգին առնչվող խնդիրները ժամանակավոր են»։ Այսինքն, տեղեկություններ ունեք, որ դրանք ավելանալո՞ւ են։

-Թե՛ ներդրումներն են ավելանալու, և թե՛ ընթացակարգերը ժամանակի ընթացքում ավելի դյուրին են լինելու։ Երեկ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ ինքը ամենաշահագրգռված մարդն է, որ լինեն ներդրումներ, և փաստացի հայտարարեց, որ եթե լինի իրական ներդրող, որը կհանդիպի խոչընդոտի, որը կբխի անձերից կամ օրենսդրական հարցերից, ինքը պատրաստ է լսել։ Թե՛ մեր շրջապատը, և թե՛ մարդիկ, որոնք մեզ ճանաչում են որպես պատգամավոր կամ քաղաքական գործիչ, ամեն առիթով նրանց ասում ենք, որ եթե նման դեպքեր գիտեն, արձագանքեն, որ մենք տեղեկանանք:

-Դուք ունե՞ք բացատրություն, թե այսօր ինչու են արտասահմանյան ներդրումները պակաս։

-Ես, անկեղծ ասած, չեմ հետևել չափին, թե ինչքան են ներդրումները կազմում, բայց ես այս ամենի մեջ մի փոքր տրամաբանություն տեսնում եմ։ Տեղի էր ունեցել հեղափոխություն, տեղի էր ունեցել Կառավարության փոփոխություն, դրան զուգահեռ՝ կար տրամաբանությունից դուրս խորհրդարան, որը չէր համապատասխանում իրականությանը, տարեվերջին տեղի են ունենում խորհրդարանի արտահերթ ընտրություններ, հունվարի վերջին գործում է նոր ԱԺ և նոր Կառավարություն, և ես կարծում եմ, որ ցանկացած գործարարի համար, մանավանդ խոշոր, մանավանդ օտարերկրյա գործարարի համար, որն այստեղ չի աշխատում, չի առնչվում Հայաստանին և չի տեսնում, որ այստեղ ամեն ինչ հանգիստ է, այդ մարդը, հետևելով մեդիային ու իրադարձություններին, կարող է որոշակի մտահոգություններ ունենալ և երկմտել։

-Ուսանողները բողոքի ցույցերի են դուրս եկել և պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ նրանք չեն նահանջում։

-Ես կարծում եմ, որ ուսանողները հետևում են ինչ-որ խմբերի,- չեմ ուզում բոլոր ցուցարարների մասին ասել, խուսափում եմ բոլորին անվանել ուղղորդված, ցանկացած ցույցի ժամանակ գտնվում են մարդիկ, որոնք ազնիվ միտումներ ունեն,- բայց հիմնական կազմակերպիչների մեջ է խնդիրը։ Նրանք այլ երանգներ են տալիս, այլ էներգիա են տալիս ուսանողներին և փորձում են նրանց մեջ մտցնել կեղծություն և կոնտեքստից կտրված հատվածներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան