Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահի հետ

Լուրեր

10.07.2026 | 12:50
Բացահայտվել է 168 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
10.07.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով պրոպան գազ և պարարտանյութ կուղարկվի Հայաստան
10.07.2026 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.07.2026 | 12:21
Թուրքիան իր C-400-ները վաճառել է երրորդ երկրի․ գործարքը մասին կհայտարարվի հուլիսի 10-ին․ Hurriyet
10.07.2026 | 12:10
Ամերիկացի մասնագետները TRIPP-ի տեղանքն են ուսումնասիրել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
10.07.2026 | 12:03
Կասիլյասը ֆուտբոլում ձևաչափի փոփոխություն է առաջարկել ԱԱ-2026-ում ջրային դադարների ֆոնին
10.07.2026 | 11:54
Ադրբեջանը պնդում է, որ Բաքվի ջանքերով կասեցվել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
10.07.2026 | 11:50
Վարդավառին կփակվեն Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները
10.07.2026 | 11:42
Իսրայելը հետախուզական տվյալներ է փոխանցել ԱՄՆ-ին Թրամփին սպանելու «Իրանի նոր դավադրության վերաբերյալ»․ ԶԼՄ-ներ
10.07.2026 | 11:33
Արմավիրի բենզալցակայանում հայտնաբերվել են չստուգաչափված սարքավորումներ․ վաճառքը կասեցվել է
10.07.2026 | 11:20
Դիդյե Դեշամը խոսել է Մբապեի վնասվածքի մասին
10.07.2026 | 11:14
Դատախազությունը դատարան է ուղարկել ընտրական հանցագործությունների 43 գործ․ մեղադրյալների թվում՝ 153 անձ
10.07.2026 | 10:56
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից ՌԴ-ում նավթավերամշակման գործարան և նավթաբազաներ են հրդեհվել
10.07.2026 | 10:48
Մարոկկացի երկրպագուներն անկարգություններ են սարքել Լոնդոնում, ոստիկան է հոսպիտալացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 10:34
Իրանում հուղարկավորել են Ալի Խամենեիին
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ:

«Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը ուրախությամբ նշել է, որ Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ բացի պետությունների միջեւ հարաբերություններից, հայ եւ հույն ժողովուրդները մեծ համակրանք ու եղբայրական զգացումներ ունեն իրար նկատմամբ, ինչը գալիս է դարերի խորքից: Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ Հունաստանի խորհրդարանը դեռեւս 1996 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 2015 թվականին ընդունել է օրենք, որով քրեականացրել է ցեղասպանության ժխտումը, իսկ Հայաստանի խորհրդարանը ճանաչել է Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Բացի մշակութային, տնտեսական եւ քաղաքական կապերից, Արարատ Միրզոյանը մեծապես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը եւ նշել միջխորհրդարանական շփումներն ավելի ինտենսիվացնելու անհրաժեշտության մասին: Նա հայտնել է, որ իր կիպրոսյան այցի ժամանակ Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ խոսակցություն է ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդարանական հնարավոր ձեւաչափի մասին եւ այդ թեմայով շաբաթներ առաջ խոսել է նաեւ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է նաեւ, որ շատ քիչ երկրներ են մնացել, որոնք դեռ չեն վավերացրել Եվրամիության ու Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը, եւ այդ երկրներից մեկը, ցավոք, Հայաստանի բարեկամ Հունաստանն է՝ հավելելով, որ Հայաստանն ակնկալում է Հունաստանի աջակցությունը վիզաների ազատականացման երկխոսության շուրջ եւս:

Հունաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ մոտ ժամանակներս իր երկիրը կվավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ինչից հետո ակնկալում են, որ Հայաստանի եւ Հունաստանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ անդամ մյուս երկրների հետ հարաբերությունները է՛լ ավելի կխորանան: «Մենք պետք է ջանքեր գործադրենք եւ ընդլայնենք մեր հարաբերությունները»,- ասել է Պրոկոպիոս Պավլոպուլոսը՝ նշելով, որ հայերի եւ հույների ցեղասպանություններն այն ողբերգական էջերն են, որոնք նույնպես միավորում են երկու երկրներին»,- ասված է հաղորդագրությունում: