ՊԵԿ-ի պարգևավճարները շատացել են ու դարձել 5,8 միլիարդ. Դավիթ Անանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
Բոլորը

2020 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է պարգևատրումների ֆոնդը սահմանել 5.8 մլրդ դրամ: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Նախորդը շուրջ 5 մլրդ էր»,- ասաց նա՝ նշելով, որ պարգևատրումների հարցում շեշտը դրվելու են ստորին օղակների վրա:

Ըստ նրա՝ արժանապատիվ եկամուտն այն գումարի չափն է, որը անձին կոռուպցիոն քայլերի գնալուց հետ կպահի: «Արժանապատիվ եկամուտը դա այն գումարն է, որի արդյունքում միջին վիճակագրական արժեքային համակարգ ունեցող անձը կոռուպցիոն ռիսկերի չի գնա: Ես վախենում եմ, որ հասարակության մոտ բարձր եկամուտ ստացող անձի նկատմամբ ձևավորվում է բացասական կարծիք՝ անկախ նրանից՝ անձը պետական ծառայո՞ղ է, թե՞ ոչ: Այստեղ հասարակության հետ զրույց անելու անհրաժեշտություն կա»,- ընդգծեց Անանյանը:

Նրա խոսքով՝ շատ դեպքերում, եթե մարդը գնում է աշխատանքի ընդունվելու, ոչ թե նայում է, թե այդ աշխատանքի դիմաց միջինում շուկայում ինչ աշխատավարձ է ձևավորված, այլ իր ծախսերի հանրագումարը փորձում է աշխատավարձի տեսքով վերցնել:

Դավիթ Անանյանը նաև ասաց, որ մինչև պետական ծառայության անցնելն այսօրվա վաստակածից մի քանի անգամ ավելի եկամուտ է ունեցել, պետական ծառայությունից հետո էլ, վստահաբար, ունենալու է մի քանի անգամ ավելի եկամուտ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան