Երևանում կայացել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը

Լուրեր

15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
Բոլորը

Հոկտեմբերի 4-ին Երևանում կայացել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը։

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, լիտվական կողմի համանախագահն է ԼՀ էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկյավիչուսը:

 

Նիստին մասնակցել են Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը։

Նիստի բացմանը իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Կարայանը նշել է. «Կցանկանայի ընդգծել, որ միջկառավարական հանձնաժողովի այս ձևաչափը առաջնահերթ նշանակություն ունի առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հայ-լիտվական համագործակցության ընդլայնման համար: Նման հանդիպումները լավ հնարավորություն են զարգացնելու առկա տնտեսական կապերը, ինչպես նաև ուղենշելու համագործակցության նոր ոլորտները:

 

Արդեն կայացել են երկու կողմի փորձագետների հանդիպումները, որոնց շրջանակներում մեր երկու երկրների տարբեր ոլորտների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել տեղեկատվություն փոխանակել տնտեսական ծրագրերի մասին, ինչպես նաև քննարկել և արդյունավետ պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ տնտեսական և գործարար կապերի կայացման և խորացման համար, որոնք ժամանակի ընթացքում, անկասկած, կվերածվեն երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության»:

Մինդաուգաս Սինկյավիչուսը իր հերթին շեշտել է, որ կարևոր է ակտիվորեն օգտագործել այս ձևաչափը երկու երկրներն ավելի մտերմացնելու համար: «Մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: Կոչ եմ անում ուսումնասիրել և օգտագործել բոլոր հնարավորությունները տնտեսական կապերի հետագա զարգացման համար», – ասել է Լիտվայի էկոնոմիկայի նախարարը:

 

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները:

Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահներ Սուրեն Կարայանը և Մինդաուգաս Սինկյավիչուսը ստորագրել են նիստի Արձանագրությունը, որով սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները:

 

Նիստի շրջանակում ստորագրվել է նաև երեք փաստաթուղթ. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Լիտվայի Հանրապետության սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ԼՀ սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Լինաս Կուկուռայտիսը, «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև ֆիզիկական կրթության և սպորտի բնագավառներում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը և ԼՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դարիուս Ուռբոնասը, «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության 2018-2019 թթ. գործողությունների պլանը» ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը և ԼՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոլանդաս Տառաշկյավիչուսը: