Գյումրիի թանգարանների մուտքերի մոտ շաբաթ և կիրակի օրերին հերթեր են գոյանում

Լուրեր

15.11.2024 | 12:16
Այլանդակել ենք, մենք մեր ձեռքով պետությունը քանդում ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 12:10
Բաքուն պատասխանել է Փաշինյանին, Լարսում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել․ ԼՈՒՐԵՐ
15.11.2024 | 12:06
Վրաստանը պատրաստ է որպես միջնորդ ավելի ակտիվ ներգրավվել ՀՀ-ի և Ադրբեջանի բանակցություններում․ Կոբախիձե
15.11.2024 | 12:04
Վերջը, էդ «004» շրջաբերականն ի՞նչ է, որով ուզում եք մատաղ անել Հայաստանի ինքնիշխանությունը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:59
Երբեմն ոստիկանին այնպես են հայհոյում, որը սրբապղծություն է համարվում. ո՞րը պետք է լինի նրա վարքագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:47
Թրամփը Ռոբերտ Քենեդի կրտսերին առաջադրել է առողջապահության նախարարի պաշտոնում
15.11.2024 | 11:46
Եթե մտածում եք՝ ՌԴ-ն մեզ գաղութացրել է, ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:39
Եթե Քոչարյանը մեղադրյալ չէ, ես Աստված եմ. Սարգիս Քլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:36
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը C ենթախմբում դեռևս 3-րդ տեղում է
15.11.2024 | 11:35
Հեռու եմ մտքից, որ իմ գործունեությամբ պետք է ապացուցեմ՝ ՀԷՑ-ը մեր երկրի թշնամիներից մեկն է․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:27
«Շահեդ»-ներն ու հրթիռները գրոհել են Օդեսան․ կա զոհ
15.11.2024 | 11:16
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ
15.11.2024 | 11:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.11.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
15.11.2024 | 10:50
Որոշակի հրմշտոց է եղել. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին ամիսներին Գյումրիում տեղի ունեցան մի շարք մասշտաբային միջոցառումներ, որոնց շնորհիվ քաղաք այցելեցին և շարունակում են այցելել մեծ թվով զբոսաշրջիկներ: Նախ՝ այստեղ շուքով նշվեց Վարդավառը, ապա Գյումրիի օրը, որին էլ հաջորդեցին սեպտեմբերի 21-ի՝ ՀՀ անկախության օրը գլխավոր միջոցառումները: Քաղաքն այդ օրը շուրջ 15.000 մարդու հյուրընկալեց։ Հոկտեմբերի 17-ին էլ Գյումրիում անցկացվեցին «Ավրորա» ֆորումի շրջանակում մի շարք միջոցառումներ։

Քաղաքում աննախադեպ զբոսաշրջային ակտիվություն կա, որի շնորհիվ մեծապես ավելացել է նաև Գյումրիի թանգարաններ այցելուների թիվը: Այնքան, որ նույնիսկ հերթեր են գոյանում մուտքերի մոտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Factor.am-ի հետ զրույցում Գյումրիի թանգարանների տնօրենները փաստեցին, որ նախորդ տարիների համեմատ՝ այս տարի զբոսաշրջիկների մեծ հոսք ու աշխուժություն կա թանգարաններում։

«Մարդկանց հոսքը շատ է, իհարկե՝ տարբերությունը բավականին մեծ է: Վարչապետի այցից հետո շատ բացահայտվեց ոչ միայն Գյումրին, այլև թանգարանները, հատկապես՝ մեր թանգարանը, որովհետև շատ շատերը չգիտեին, որ Գյումրիում կա Ավետիք Իսահակյանի թանգարան»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրիի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը՝ հավելելով, որ լինում են նաև այցելուների հերթեր, բայց աշխատում են ամեն ինչ անել, որպեսզի բոլորին կարողանան սպասարկել։

Թանգարանների այցելուների թիվը զգալիորեն մեծանում է հատկապես շաբաթ և կիրակի օրերին։

«Այցելուների մեծ հոսք կա, և շաբաթ-կիրակի օրերին չենք հասցնում բոլորին սպասարկել։ Լինում է, որ ընդհանրապես չենք հասցնում սպասարկել, որովհետև էքսկուրսիան սահմանափակում է մուտքը: Ժամանակ է պետք, որ ավարտվի, զուգահեռ կարող է մեկ-երկու էքսկուրսիա լինել թանգարանում: Իսկ մյուս օրերին համեմատաբար հանգիստ է»,- նշեց Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը՝ նշելով, որ թանգարան այցելում են ոչ միայն հայաստանցիներ, այլև դրսից հյուրեր, որոնց համար կազմակերպում են հայերեն, ֆրանսերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով էքսկուրսիաներ։

«Ամենաշատն այցելուները անվճար օրերին են գալիս, որտեղ էքսկուրսիա չկա, ասենք՝ 2000-ից ավելի այցելու ենք ունենում: Բայց սեպտեմբերի 21-ին, երբ անվճար էր և թանգարանի բակում կառավարության հանրային քննարկում էր, 5200-ից ավելի ժողովուրդ մտավ ու դուրս եկավ. բակ մտնողներին էլ ենք հաշվում որպես այցելու: Բայց դրանից էֆեկտը քիչ է, որովհետև եթե էքսկուրսիա չկա, օրինակ՝ կարող են մեր կայքում, ֆեյսբուքյան էջով էլ նայել թանգարանը: Պետք է էքսկուրսիա լինի, որ ավելի շատ կարողանան Շիրազին ծանոթանալ»,- ասաց Արա Պապանյանը։

Եվ չնայած զբոսաշրջիկների մեծ հոսքին՝ թանգարանները ու քաղաքը դեռ լիարժեք պատրաստ չեն ընդունել բոլոր հյուրերին։

«Գիտեք՝ զբոսաշրջիկների համար ինչն է մեր քաղաքում խնդիր, զուգարանների հարցն է։ Թեկուզ բիոզուգարաններ լինեն, որոնք կտեղադրվեն շաբաթ-կիրակի օրերին: Չնայած տարբեր խնդիրնրին՝ մենք ունենք հրաշալի գիդեր, աշխատում ենք մեր ջերմությունը փոխանցել այցելուներին, դաշնամուր նվագելու հնարավորություն ունենք, եթե այցելուները երգելու ցանկություն ունեն: Ունենք բակ, որտեղ կարող են նկարվել, զբաղվել, եթե նույնիսկ հերթեր ունենանք։ Ամեն ինչ անում ենք, որ այցելուները տպավորված գնան»,- ասաց Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենը:

Շիրազի թանգարանի տնօրենի խոսքով էլ՝ մշակութային օջախում կան ընթացիկ խնդիրներ, բայց դրանք ժամանակի ընթացքում լուծվում են։

«Ամառվա շրջանում ունենք աշխատակազմը համալրելու խնդիր, հիմնականում կամավորների ենք հրավիրում, որ մեզ օգնեն։ Բայց դա բավարար չէ, որովհետև պրոֆեսիոնալ աշխատողներ են պետք։ Դա սեզոնային բնույթ ունի, ձմռանը մեզ այդքան աշխատող պետք չէ: Նույնիսկ մտածում ենք մեր բյուջեի սահմաններում փորձել ամռանն ավելի շատ պահել աշխատողների, ձմռանը՝ քիչ։ Ուզում  ենք նաև թանգարանի սալահատակը փոխել»,- թվարկեց Արա Պապանյանը՝ հավելելով, որ զբոսաշրջիկների համար թանգարանի բակում հին «Երազ» մեքենան վերածել են հուշանվերների տաղավարի, նաև բացօթյա սրճարան են կառուցել, որը պատրաստ է, բայց սեզոնի ավարտի պատճառով հիմա չի աշխատում: Ի դեպ՝ սրճարանից կարող են օգտվել բոլորը՝ նույնիսկ իրենց հետ սնունդ բերելով:

Ընդհանուր առմամբ, այս տարի Գյումրին զբոսաշրջային վերելք է ապրում, որի շահառուներն են նաև քաղաքի թանգարանները։

«Ոչ միայն թանգարաններում, ընդհանրապես, Գյումրիում աշխույժ է: Քաղաքն արդեն դուրս  է գալիս նիհրից: Լավ է մտածել վարչապետը, որ ապակենտորացնում է նաև տուրիզմը: Ամեն ինչ չէ, որ կարելի է գալ, Երևանում նայել: Երևանում շատ լավ թանգարաններ կան, բայց մարզերում էլ կան և չեն զիջում»,- եզրափակեց Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրենը։

Չ.Է.