«Մտահոգվելու խնդիր չկա». նախարարը՝ հայոց լեզու և հայոց պատմություն առարկաների պարտադիր չլինելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.07.2026 | 21:39
Հայտնի են Իսպանիայի ու Արգենտինայի մեկնարկային կազմերն ԱԱ-2026-ի եզրափակիչում
19.07.2026 | 20:30
Շարժվիր, թե կարող ես․ Երևանում խցանումների ու երթևեկության քաոսի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 19:39
ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը
19.07.2026 | 18:05
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
19.07.2026 | 16:59
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
19.07.2026 | 16:03
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
19.07.2026 | 15:34
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
19.07.2026 | 14:43
Շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
19.07.2026 | 14:21
ԱՄՆ-ը ցանկանում է «պատժել» Իրանին՝ երկու ամերիկացի զինծառայողի զոհվելու համար
19.07.2026 | 14:03
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
19.07.2026 | 13:39
«Սնանկացման եզրին ենք․ սկսել ենք ԵՄ չափանիշների ներդնումը, բայց ելքը ՌԴ շուկան բացելն է»․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.07.2026 | 13:01
Մեքենան ընկել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել վարորդի մարմինը
19.07.2026 | 12:10
ԱՄՆ-ը պատրաստ է թույլատրել Սաուդյան Արաբիային հարստացնել ուրանը․ CNN
19.07.2026 | 11:32
Ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ․ ՆԳՆ
19.07.2026 | 11:14
Մուրացանի փողոցում 30 կրակոց է հնչել․ ձերբակալված կա․ ՔԿ
Բոլորը

Կարիք չկա հայոց լեզուն, հայոց գրականությունը և հայոց պատմությունը մեր թիմից պաշտպանելու։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի՝ hայոց լեզու, գրականություն և հայոց պատմություն առարկաների պարտադիր չլինելու մասին հարցին։

«2010 թվականին եղել եմ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը Հայաստանում» նախաձեռնության անդամ։ Եվ վերաբերմունքս հայերենի դասավանդման հետ կապված, դասավանդման ծավալների հետ կապված ասել եմ այնտեղ։ Այն ժամանակ էլ ասում էինք, որ իրավիճակը բուհերում կարող է փոխվել՝ խորացնելով դպրոցներում հայոց լեզվի, գրականության, հայոց պատմության դասավանդումը»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Արձագանքելով նախարարին՝ Էնֆիաջյանը մեջբերեց Հովհաննես Թումանյանի խոսքերից և նկատեց, որ հետբուհական կրթության մասով կարելի է շատ հարցեր վերանայել, մոտեցումների ու սկզբունքների հետ կապված քննարկել, բայց բակալավրիատի մասով իր ներքին համոզմունքն է, որ հայոց լեզուն և հայոց պատմությունը պետք է պարտադիր առարկա լինեն։

Արայիկ Հարությունյանն էլ ընդգծեց, որ հայերենի հետ կապված մի շարք ծրագրեր են իրականացնում, և այն քաղաքականությունը թույլ է տալու, որ մեր քաղաքացին լիարժեք տիրապետի մայրենիին։

Մանրամասները՝ տեսանյութում։