Դատապարտյալը ՔԿՀ աշխատակցից հափշտակել է «Մակարով» տեսակի ատրճանակն ու կրակել. նոր մանրամասներ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 2017թ. հոկտեմբերի 2-ին «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից դատապարտյալի փախուստը կազմակերպելու դեպքի բոլոր հանգամանքները։  Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

Հաշվի առնելով զինված միջադեպի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դ.Գալստյանը բուժզննում անցնելու նպատակով «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ անոթային վիրաբուժության բաժանմունք է տեղափոխվել 2017թ. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14.30-ին` «Արթիկ» ՔԿՀ-ի երեք աշխատակցի ուղեկցությամբ:

Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ժամը 15.20-ի սահմաններում, հիշյալ բաժանմունքի հիվանդասենյակ է մուտք գործել մի երիտասարդ՝ Երևանի բնակիչ, ծնված 1988թ., և դատապարտյալ Դ.Գալստյանի փախուստը կազմակերպելու նպատակով, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոց արձակել, ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Ա.Մարուքյանին հաջողվել է զինված անձին վնասազերծել առաջին կրակոցից անմիջապես հետո:

Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ դատապարտյալը, ՔԿՀ աշխատակցի  նկատմամբ բռնություն գործադրելով, հափշտակել է նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը և կրակոցներ արձակել, սակայն նույն աշխատակցին հաջողվել է նախ հատուկ հնարքի կիրառմամբ խափանել դատապարտյալի կողմից դիպուկ կրակոցների արձակումը, այնուհետև՝ վնասազերծել նրան՝ հետ խլելով ատրճանակը: Դատապարտյալը դիմել է փախուստի, որին հետապնդել են ՔԿՀ երկու աշխատակից և բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի աջակցությամբ տվյալ մասնաշենքի մուտքի մոտ բռնել նրան՝ կանխելով փախուստը:

1988թ. ծնված երիտասարդը 2017թ. հոկտեմբերի 2-ին ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38-34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առերևույթ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Դեպքի վայրի զննության ժամանակ «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ անոթային վիրաբուժության բաժանմունքի 7-րդ հիվանդասենյակից հայտնաբերվել և առգրավվել են 9մմ տրամաչափի փամփուշտի 4 հատ պարկուճ, 3 հատ գնդակ, մեկ հատ գնդակի պատյան, մեկ հատ գնդակի միջուկ, 7.62մմ տրամաչափի փամփուշտի մեկ հատ պարկուճ, մեկ հատ դեֆորմացված գնդակ և մեկ հատ գնդակի պատյանի հատված: Հիվանդասենյակի պատերին, սալիկապատ հատակին, սանհանգույցի մուտքի դռան, մահճակալի ներքնակին և մետաղյա հարթակին, սենյակում դրված սառնարանի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներին բնորոշ հետքեր:

Դեպքի վայրի զննությամբ նույն հիվանդասենյակում հայտնաբերվել է MЛ 115 համարի ինքնաձիգ, հիվանդասենյակի մուտքի դռնից ձախ պատի տակ դրված մահճակալին դրված  սպորտային պայուսակի միջից հայտնաբերվել է փամփշտատուփ՝ լիցքավորված 7.62մմ տրամաչափի 27 հատ փամփուշտներով, 7.62մմ տրամաչափի 2 հատ փամփուշտ, զենքի խլացուցիչ, օպտիկական սարք և խզակոթ, նույն մահճակալին դրված բարձի մոտից հայտնաբերվել է փոքր փամփշտատուփ՝ լիցքավորված 7 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներով:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։