2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 24%-ով

Լուրեր

03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 20:00
Զորամասից՝ տեղամաս․ ինչպես են քվեարկելու զինծառայողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 19:55
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ-ի հանրահավաքը Գավառում. ՈՒՂԻՂ
03.06.2026 | 19:42
Թրամփը հայտարարել է, որ անհանգստացած էր Նեթանյահուի՝ Բեյրութին հարվածների մասին հայտարարության կապակցությամբ
03.06.2026 | 19:30
ՌԴ-ն գիտի՝ Փաշինյանը մեզ Եվրոպա չի տանում. ճնշումներով կանխում է անգամ ԵՄ-ին մերձեցման ձևական հայտարարությունը․ Էդուարդ Անտինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 19:16
«Եթե ընտրես, մենք կգտնենք քեզ ու քո ընտանիքին․․․»․ ՀԿ-ները սպառնալիքներով նամակներ ու զանգեր են ստանում
03.06.2026 | 19:01
«Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
03.06.2026 | 18:55
Միջադեպ Արթիկում․ «Հայաստան» դաշինքից պնդում են՝ ՔՊ-ականները ծեծի են ենթարկել Քոչարյանի աջակցին․ վարույթ է նախաձեռնվել
03.06.2026 | 18:45
Քանի աշխատող ունի 300 հազար աշխատատեղ խոստացող Սամվել Կարապետյանը ՀՀ-ում․ թվեր ու փաստեր
03.06.2026 | 18:42
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
03.06.2026 | 18:38
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հրազդանում. ՈՒՂԻՂ
03.06.2026 | 18:28
Շառլ Լեկլերը նոր պայմանագիր է կնքել «Ֆերարիի» հետ
03.06.2026 | 18:19
Քուվեյթի օդանավակայանին Իրանի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 63-ը՝ վիրավորվել
03.06.2026 | 18:10
Փաշինյանն ընտրություններից հետո Մոսկվա կգնա // Ջերմատնային ապրանքների արտահանումը կսուբսիդավորվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1 922 183 մարդ, որը 24 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին հայտնում է Քաղավիացիայի գլխավոր վարչությունը:

Սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 255 010 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15.5 տոկոսով:

2017 թվականի սեպտեմբեր ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 245 364 մարդ՝ 11.2 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշը:

2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 20.3 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 17 183 տոննա ապրանք, որը 49.7 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2017 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9646 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 65 889 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7 065 մարդ:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 21 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: