ՍԴ-ն կարճել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով տուժողների դիմումի գործը. «Փաստինֆո»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 27-ի որոշմամբ կարճել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների դիմումի հիման վրա գործի վարույթը: ՍԴ-ն կարճել է գործի վարույթը՝ քննության առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարճելու վերաբերյալ գործով զեկուցողի առաջարկությունը:

Տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը, Անդրանիկ Պողոսյանը և Նարինե Պողոսյանը ՍԴ ներկայացրած դիմումով խնդրում էին որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ պրիմ 1 հոդվածի` առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկումը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը. տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Դիմողները ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում խնդրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ պրիմ 1 հոդվածն այնքանով, որքանով զրկում է անձին քրեական դատավարության կարգով ներկայացված քաղաքացիական հայցադիմումն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ կայացված դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունից, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ (Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը) և 63-րդ (Արդար դատաքննության իրավունքը) հոդվածներին հակասող և անվավեր:

 

Ըստ դիմողների, Քրեական դատավարության օրենսգրքով քաղաքացիական հայցը վարույթ ընդունելու մասին որոշման՝ վերադասության կարգով բողոքարկման արգելքը կամ նման իրավական հնարավորության չտրամադրումը շահագրգիռ կողմին զրկում է դատարանի մատչելիության, գործի արդար դատաքննության իրավունքից:

Սահմանադրական դատարանը նշում է, որ ըստ ՀՀ ՍԴ 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշման, ՍԴ անհատական դիմում ներկայացնելիս, ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև բավարար կերպով հիմնավորել, թե անձի սահմանադրական ո՛ր իրավունքներն են խախտվել և ի՛նչ է ակնկալվում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում:

ՍԴ-ն փաստում է, որ դիմողները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած 2016թ. օգոստոսի 23-ի դատավճռի բողոքարկման շրջանակներում բողոքարկել են նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի հունիսի 30-ի որոշումը:

Դրա արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ անդրադարձել է նաև նշված որոշման հիմնավորվածությանը և պատճառաբանվածությանը, կատարելով այն, ինչին կարող էր ուղղված լինել դիմողների կողմից ՀՀ սահմանադրական դատարանից ակնկալվող որոշման իրավական հետևանքից բխող և ենթադրյալ խախտված հիմնական իրավունքների պաշտպանությանն ուղղված ընթացակարգը՝ ապահովելով ՀՀ սահմանադրական դատարանում բարձրացված ենթադրյալ խախտված իրավունքների՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքի իրացումը:

ՍԴ-ն ընդգծում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21, 2012 թվականի նոյեմբերի 13-ի ՍԴԱՈ-80, 2014 թվականի ապրիլի 8-ի ՍԴԱՈ-13, 2015 թվականի ապրիլի 7-ի ՍԴԱՈ-19, 2016 թվականի փետրվարի 5-ի ՍԴԴԿՈ/1-4 և մի շարք այլ որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «… բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

«Փաստինֆո»-ն արդեն անդրադարձել է, որ Սահմանադրական դատարանը դեռևս հունիսին որոշում էր կայացրել քննության ընդունել հիշյալ անհատական դիմումի գործը, այն ժամանակ գործով որպես պատասխանող կողմ էր ներգրավվել ՀՀ ազգային ժողովը և գործի քննությունն, ըստ ժամանակացույցի, նախատեսված էր սկսել այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին՝ գրավոր ընթացակարգով: