Քոչարյանի գործով ՄԻԵԴ դիմելով՝ ՍԴ-ն հարվածեց ՀՀ-ի սուվերենությանը. Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.10.2019 | 15:29Սահմանադրական դատարանը Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ դիմելով՝ հարված հասցրեց Հայաստանի ինքնիշխանությանն ու սուվերենությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Նա պնդեց, որ ՍԴ-ի այս քայլը պետք է համարժեք գնահատականի արժանանա։ Բաբաջանյանը, հիշեցնենք, այսօր դիմում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազություն, որով պահանջում է Հրայր Թովմասյանի արարքներին տալ քրեաիրավական գնահատական, քանի որ նրա կողմից եղել է բարձր դատարանի նախագահի պաշտոնի ապօրինի զավթում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լիլիթ Շաբոյան