Հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը կասեցնելու ու անօդաչու թռչող սարք խոցելու համար ՊԲ 4 զինծառայող պարգևատրվել է
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու մասին:
«Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը եւ Էմիլ Ներսիսյանը:
Արցախի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը եւ Ռաֆիկ Օրդոյանը»,- ասված է հաղորդագրությունում: