ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

03.02.2026 | 22:02
Հազար դոլար՝ զոհված 2 եղբոր գերեզմանը սարքելու համար․ խարդախության հոդվածով տղամարդը դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 21:49
Հայաստան–Հնդկաստան ռազմաքաղաքական օրակարգը՝ ԱԳ փոխնախարարի և Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետի հանդիպմանը
03.02.2026 | 21:36
Բաքուն և Լոնդոնն ամրապնդում են պաշտպանական գործընկերությունը
03.02.2026 | 21:22
Հայաստանում շտապօգնության բժիշկները մոտոցիկլով կմեկնեն կանչի․ ԱՆ նոր նախաձեռնությունը
03.02.2026 | 21:08
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև
03.02.2026 | 21:00
Վենսի այցով՝ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ-ի հետ գործակցությանը․ դրական անակնկալներ են լինելու․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:43
Լեհաստանի ՊՆ աշխատակից է ձերբակալվել ՌԴ-ի և Բելառուսի հետախուզության համար աշխատելու կասկածանքով
03.02.2026 | 20:30
Թուրքիան կորցրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, քանի որ գիտի՝ կստանա, ինչ ուզում է․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:22
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել
03.02.2026 | 20:13
Կարեն Խաչանովն առաջին անգամ զուգախաղում թիմակից կլինի Զվերևի հետ
03.02.2026 | 20:00
ՀՀ-ն իրեն ՌԴ-ի ազդեցության գոտի չի համարում․ ՌԴ-ին առաջարկում ենք՝ սուվերեն երկրների միջև հարաբերություն, ինչպիսին Իրանի հետ է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 19:48
Երբ խաղաղության համաձայնագիր կնքվի, Ուկրաինայում զորքեր, ինքնաթիռներ և ռազմածովային աջակցություն կհայտնվեն․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
03.02.2026 | 19:33
Մարտի 1-ից բանկային քարտերով վճարումների միջնորդավճարները գրեթե կկիսվեն. ԿԲ
03.02.2026 | 19:20
ՌԴ-ն նախատեսում է խստացնել արտերկիր կանխիկ ռուբլու արտահանման կանոնակարգերը
03.02.2026 | 19:11
Արարատ Միրզոյանը ԵԽ հանձնակատարի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության և հումանիտար հարցեր
Բոլորը

ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների ղեկավարները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

ԵՏՄ բարձրագույն խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին մասնակցելու է նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Նշենք, որ Մոլդովան դիտորդ երկրի կարգավիճակ ունի ԵՏՄ-ում։ Նիստին բարձր մակարդակով մասնակցում է ևս երկու երկիր՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ որպես հրավիրյալ պետությունների ղեկավարներ:

Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ պաշտոնական արարողություն՝ հյուրերին դիմավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ձեռքսեղմումից և համատեղ լուսանկարից հետո բարձրաստիճան հյուրերին ուղեկցեցին նախագահական նստավայր:

Նախ՝ նեղ կազմով հանդիպում կանցկացնեն ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները, որին կհաջորդի ընդլայնված կազմով քննարկում։

Եվրասիական տնտեսական միությունից Factor.am-ը տեղեկանում է, թե ԵՏՄ անդամ երկրների, դիտորդ և հրավիրյալ երկրների ղեկավարները ինչ թեմաներ են քննարկելու։ Քննարկման առարկա կդառնա ԵՏՄ-ի 2018 թվականի բյուջեի կատարողականը, ինչպես նաև միության 2020 թվականի բյուջեն։ Երկրների առաջնորդները կանդրադառնան միջազգային փոխգործակցության հիմնական ուղղություններին, որոնք հաջորդ տարի լինելու են առաջնահերթ, կքննարկվեն ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, ԵՏՄ անդամ պետությունների միջև գազի տարանցմանը և այլ փոխադրումներին առնչվող օրենդրությունների ներդաշնակեցման հարցերը։ Այսօր նաև որոշում կկայացվի, թե ԵՏՄ բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը երբ և որտեղ է անցկացվելու։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել երեկվանից Երևան ժամանող երկրների ղեկավարների հետ: Նախօրեին նա հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Խոսելով ԵՏՄ բարձրագույն խորհրդի այսօրվա նիստի մասին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է այն՝ հաշվի առնելով, որ հոկտեմբերից ուժի մեջ է մտնում ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Նշենք, որ նման պայմանագիր ստորագրվելու է նաև Սինգապուրի հետ:

«Դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միության գործընկերների շրջանակն ընդլայնվում է, և ես շատ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանում: Վստահ եմ, որ դա կբարձրացնի ԵՏՄ-ի գրավչությունը և ԵՏՄ բոլոր երկրներում բիզնեսի համար նոր հնարավորություններ կբացի»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

ԵՏՄ-ի շրջանակում կնքվելիք ազատ առևտրի մասին համաձայնագրից զատ՝  Սինգապուրի հետ Հայաստանն առանձին համաձայնագրեր է կնքելու՝ ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին: Այս մասին հայտնի է դարձել Երևանում Հայաստանի ու Սինգապուրի վարչապետերի համատեղ ասուլիսի արդյունքում:

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը վարչապետ Փաշինյանը հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում ասել է, թե ուրախ է, որ այս համաձայնագրերը կնքվելու են ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում։ Սինգապուրի վարչապետը նշել է, որ համաձայնագիրը կարող է ճանապարհ հարթել Եվրասիական տնտեսական միության և ASEAN-ի՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի միջև համագործակցության համար, որի անդամ է նաև Սինգապուրը: Համաձայնագրերի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի և անցել են յոթ փուլով: