Խորհրդակցություն ԱԻՆ-ում. յուրաքանչյուր համայնք պետք է ապահովված լինի աղետներին դիմակայելու ծրագրով

Լուրեր

15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
Բոլորը

Սեպտեմբերի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից հաստատված «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման» ծրագրի շրջանակում մշակված «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցը: Վերջինիս հիման վրա ՀՀ ԱԻՆ աշխատակազմի Փրկարար ծառայությունը պետք է մշակի «Համայնքի աղետների ռիսկի կառավարման» ծրագիր, որով նախատեսված է իրականացնել համայնքի վտանգների (սողանքներ, ջրային գոտիներ, քարաթափումներ, սեյսմիկ ռիսկեր, քաղաքացիական պաշտպանության խնդիրներ), խոցելիության և կարողությունների բացահայտում: Ծրագիրը թույլ կտա յուրաքանչյուր համայնքի համար ստեղծել աղետների ռիսկերի իր անձնագիրը, ինչպես նաև՝ թվայնացնել այդ տվյալները և հավաքագրել տվյալների մեկ ընդհանուր շտեմարանում, որում ներառված կլինեն նաև տարբեր ռիսկայնություն ունեցող տեղանքների քարտեզները:

ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումներին տրված մի շարք հանձնարարականների և նկատառումների շարքում նախարար Տոնոյանը կարևորեց վերոնշյալ ծրագրերի ներառումը «Մարզի զարգացման 2017-2025թթ.-ների ռազմավարության» և «Համայնքի զարգացման 2017-2022թթ.-ների ռազմավարություն» ծրագրերում:

-Շատ կարևոր է՝ մեկ անգամ ևս համայնքի ուշադրությունը սևեռել սեփական կարողություններին, դրանց մոբիլիզացման և աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված սեփական միջոցների արդյունավետ օգտագործմանը: Յուրաքանչյուր համայնք պետք է ապահովված լինի աղետներին դիմակայելու ծրագրով,- ընդգծեց Դ. Տոնոյանը: Նախարարը հավելեց, որ ՀՀ ԱԻՆ մարզային ստորաբաժանումների համապատասխան փորձագետներից կազմված խմբերը պետք է օժանդակեն համայնքներին տեղական մակարդակում աղետների ռիսկի ճիշտ գնահատմանն ու համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացման գործընթացին: