ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 17:55
ԱՄՆ-Իրան համաձայնագրի նախագիծը կարող է հայտարարվել ժամերի ընթացքում. ինչ կետեր են ներառված․ աղբյուր
22.05.2026 | 17:46
«Ձեզ միշտ ուղեկցելու են դպրոցում ձեռք բերած արժեքները». Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի միջոցառումներին
22.05.2026 | 17:35
Օվերչուկը հայտարարել է, թե Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանը մնա ԵՏՄ-ում
22.05.2026 | 17:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
22.05.2026 | 17:17
ՖԻՖԱ-ն կարևոր փոփոխություն է քննարկում ֆուտբոլում
22.05.2026 | 17:06
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում «աննշան առաջընթաց» կա, սակայն Հորմուզի նեղուցում վճարների սահմանումն «անընդունելի» է
22.05.2026 | 16:54
Ծաղիկների գները Ռուսաստանում բարձրանում են Հայաստանից ներմուծման արգելքի պատճառով
22.05.2026 | 16:45
Եթե տեսնենք՝ ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է, դուրս ենք գալու․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:34
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
22.05.2026 | 16:26
Եթե որևէ պաշտոնի համար մարդու անուն հնչեցնեմ, նա կհայտնվի ԱԱԾ պադվալում․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:15
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
22.05.2026 | 16:11
ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները Անդրանիկ Թևանյանի տանը. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
22.05.2026 | 15:55
ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ․ Կարապետյանը՝ ռուսական սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:43
Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությանը:

«Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում չափազանց մեծ հետաքրքրություն կա Սինգապուրի նկատմամբ և ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում ևս հիացած են սինգապուրյան հրաշքով ու զարգացման այն մոդելով, որը հաջողվել է կառուցել Սինգապուրում: ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ հարաբերությունները խորացնելու առումով: «Իհարկե, մեզ համար օրինակելի է տնտեսական զարգացման ձեր մոդելը և, մենք կարծում ենք, որ բազմաթիվ դասեր ունենք քաղելու: Նաև ուզում եմ ասել, որ շահագրգռված ենք երկու խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմամբ և արդեն իսկ մեր խորհրդարանում սկսվել է գործընթաց՝ Սինգապուրի խորհրդարանի հետ բարեկամական խումբ ձևավորելու ուղղությամբ: Ես մեծ հույս ունեմ, որ Սինգապուրը ևս այդպիսի հետաքրքրություն կդրսևորի»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը հայտարարել է, որ շատ երջանիկ է Հայաստանում առաջին անգամ գտնվելու համար: Ըստ նրա՝ և՛ Սինգապուրի հետ Եվրասիական տնտեսական միության և՛ նրա անդամ պետությունների միջև ստորագրվելիք Համապարփակ տնտեսական համագործակցության շրջանակային համաձայնագիրն ու Ազատ առևտրի մասին համաձայնագիրը ևս կնպաստեն հարաբերությունների զարգացմանը: «Մենք ջերմ բարեկամական և դիվանագիտական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Ցանկանում ենք խորացնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի խորհրդարանի հետ, խորհրդարանական բարեկամական խումբ նույնպես կստեղծենք»,- ասել է Լի Սյեն Լունը:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Սինգապուրի վարչապետին՝ ջերմ խոսքերի և ցուցաբերվող հետաքրքրության համար, նաև ուրախությամբ նշել, որ Սինգապուրում որոշում կա՝ հաջորդ տարի անցկացնել Հայաստանի մշակույթի օրեր: «Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է ևս մեկ անգամ անդրադառնալու մեր մշակութային ժառանգությանը և վստահ եմ, որ սա նաև խթան կհանդիսանա երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման համար: Հայերը տեսնելու շատ բան ունեն Սինգապուրում և վստահ եմ, որ սինգապուրցիները՝ տեսնելու շատ բան Հայաստանում: Հուսով եմ, որ դուք ձեր այցի ընթացքում համոզվեցիք դրանում: Մենք մեծապես կարևորում ենք Արևելյան Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը և դրա լավագույն ապացույցներից մեկն է՝ Եվրասիական տնտեսական միության հետ կնքվող, քննարկվելիք և արդեն ստորագրվող փաստաթուղթը: Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս փաստաթղթից»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Սինգապուրի վարչապետը նշել է, որ Հայաստանում հանդիպել է սինգապուրցի զբոսաշրջիկների: Նա ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է իր երկրի զբոսաշրջության վերաբերյալ վիճակագրությունը և համաձայնել, որ Սինգապուրի ու Հայաստանի միջև վերոնշյալ ոլորտը զարգացնելու մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստանի համար զգայուն երկու հարցի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը՝ հույս հայտնելով, որ ինչպես բազմաթիվ երկրներ, Սինգապուրը ևս պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, նաև կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:

«Նաև ուզում եմ, որ դուք՝ որպես մեր միջազգային գործընկերներ, վստահ լինեք, որ Հայաստանում անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանություններն անշեղորեն շարժվելու են կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու, արհեստական տնտեսական մոնոպոլիաները վերացնելու, դատական իշխանության անկախությունը հաստատելու և իրավական բարեփոխումների ճանապարհով: Կարծում եմ՝ մեր գործընկերների համար սա կարևոր է իմանալ, որպեսզի կանխատեսելի գործընկերային հարաբերություններ կարողանան հաստատել»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Սինգապուրի վարչապետը հաջողություն է մաղթել Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու գործում»,- ասված է հաղորդագրությունում: