Արցախի խորհրդարանում ընդունել են Կիպրոսի Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 27-ին Աշոտ Ղուլյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճեանը և Կիպրոսի ՀՅԴ կոմիտեի անդամ Րաֆֆի Մահտեսեանը:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է Կիպրոսի և հայ ժողովուրդների պատմությունների և ճակատագրերի նմանությունը և համոզմունք հայտնել, որ պարբերական հանդիպումները հնարավորություն են ստեղծում միմյանց ճանաչելու և երկու երկրների քաղաքների միջև կապերը մշտական դարձնելու համար:

Խոսելով Կիպրոսի հետ հարաբերությունների մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Արցախի արհեստական մեկուսացվածության պայմաններում այն նաև պատուհան է դեպի Եվրոպա: Նա նաև հույս է հայտնել, որ հանձին Կիպրոսի, Արցախը կունենա իր իրավունքների ու շահերի պաշտպանը Եվրոպական խորհրդարանում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սթրովոլոս քաղաքի քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսը անդրադարձել է Կիպրոսում բնակվող հայ համայնքին և նրա գործունեությանը: Շեշտելով երկու ժողովուրդների պատմական անցյալի նմանությունը՝ նա նշել է, որ արդի մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է, որ երկու ժողովուրդները միասնական լինեն: Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ քաղաքապետը հույս է հայտնել, որ այն կլուծվի խաղաղ ճանապարհով՝ հարգելով մարդու հիմնարար իրավունքները և միջազգային իրավունքի այլ դրույթներ:

«Համոզված եղեք, որ այս պահից Արցախի պայքարի դեսպաններն ենք ոչ միայն Կիպրոսում, այլև՝ ամբողջ աշխարհում»,- նշել է Անդրեաս Պապախարալամպուսը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի և Կիպրոսի խորհրդարանական հարաբերություններին, մարդասիրական ոլորտում համագործակցելու հեռանկարներին, ենթակառուցվածքների զարգացման գործում փորձի փոխանակմանը և այլ հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի նախագահ Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

Պատվիրակության ադամներն այնուհետև հանդիպել են «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամներին:

Հանդիպման ընթացքում բարեկամական խմբի նախագահ Վահրամ Բալայանը հյուրերին է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կառուցվածքը, խոսել երկրի կառավարման համակարգի, տնտեսական ցուցանիշների և անվտանգությունն ապահովող պաշտպանության բանակի մասին:

Բարեկամական խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում փոխգործակցության, ինչպես նաև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում փորձի փոխանակման և ընդգրկուն համագործակցության հնարավորությունները:

Երկուստեք կարևորվել են Արցախի և Կիպրոսի հարաբերությունների խորացմանն ուղղված աշխատանքների և տեղական ինքնակառավարան մարմինների միջև համագործակցության շարունակականությունը: