«ՀՅԴ-ի օրակարգում Քոչարյանի հետ միանալու քննարկում չունենք, որովհետև Քոչարյանը դեռ քաղաքական ուժ չէ». Լիլիթ Գալստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Մարտի 1-ի» դատավարությանն ու 2008 թվականին այդ առիթով ՀՅԴ-ի դիրքորոշմանը, երբ Դաշնակցությունը կոալիցիա կազմեց իշխանության հետ՝ ասաց. «Հիմա էլ ենք շարունակում ունենալ մեր տեսակետը, մենք չենք հերքում մեր անցյալը, պատասխան ենք տալիս մեր անցյալին, և պետք է այդ բախման մեջ երկու կողմերի մեղավորության չափը, այնուամենայնիվ, այս հասարակությանը ներկայացվի, որովհետև այդ բացը մենք ունենք։ Այդ բախումների ամբողջ անատոմիան պետք է մեր ժողովուրդը հստակ իմանա՝ ինչպես եղավ, ովքեր հրահրեցին, պատասխանատվությունն ովքեր են կիսելու և պիտի կիսեն: Եվ մեր պատմության դառը էջն իսկապես պետք է լյուստրացիայի ենթարկվի, հասկանանք ողբերգության պատասխանատվության չափը»:

Լիլիթ Գալստյանի կարծիքով՝ Մարտի 1-ի հարցում բախման երկու կողմերն էլ ունեն պատասխանատվության իրենց բաժինը։ «Այն քաղաքական ուժը, որը կազմակերպում էր այդ ամբողջ նախընտրական կամպանիան, նույնպես պատասխանատվության դաշտում է»,- նշեց նա:

Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ դատավարության մասին ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, որ դատական համակարգի նկատմամբ ճնշումներն ակնհայտ են։ Հակադարձմանը, թե դատավորին ուղղված հայտարարություն չի եղել իշխանության կողմից, պատասխանեց. «Ավելի բիրտ միջամտություն, քան դատարանները շրջափակելու հայտարարությունն է, ես չեմ պատկերացնում»: ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը խուսափեց կրկնել Արծվիկ Մինասյանի գնահատականը, թե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է:

ՀՅԴ-ն իր հայտարարության մեջ նաև երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին և հանրությանը կոչ էր արել համախմբվել իրական ազգային օրակարգերի շուրջ։ Գալստյանն ասաց՝ ՀՅԴ-ն քաղաքական կոնսուլտացիաների շարք է իրականացնում, հանդիպում է քաղաքական ուժերի հետ, սակայն ՀՀԿ-ի հետ չի հանդիպել. հանդիպել են «Ժառանգության», «Դեմոկրատների», «Մեկ Հայաստան» և «Ազգային օրակարգ» քաղաքական ուժի հետ։

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր աշնանն ընդդիմադիր բևեռ ստեղծելու մասին։ Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ՀՅԴ-ն միանա այդ բևեռին, Լիլիթ Գալստյանը պատասխանեց. «Մենք մեր օրակարգում Քոչարյանի հետ միանալու քննարկում չունենք, որովհետև Քոչարյանը դեռ քաղաքական ուժ չէ, անհատ է։ Ապագան ցույց կտա»:

Ըստ ՀՅԴ-ականի՝ չի կարելի երկիրը տանել շարունակ ցնցումների ճանապարհով, ինչն անում է ներկա իշխանությունը. «Պարզվում է՝ ԱԱԾ տնօրենը գրեթե նույն գնահատականներն է տալիս իր հրաժարականի ուղերձում, ինչ մենք»։

Հեղափոխությունից հետո ՀՅԴ-ն համագործակցեց Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինս նույնպես հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել Դաշնակցության հետ, ինչո՞ւ չստացվեց համագործակցությունը հարցին ի պատասխան՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամն ասաց. «Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագիծը, նրա տեսլականը և Դաշնակցության պատկերացումները երկրի զարգացման մասին չհամապատասխանեցին, ինչի համար ես ցավում եմ։ Մեր պետականությունը պիտի շահեր Դաշնակցության՝ իշխանության մեջ լինելու վարքագծից, որովհետև մենք տալիք ունենք, մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան