Լավ չէ, որ չեք կարդում վարչապետի գրառումները. Մանե Թանդիլյանը՝ Դավիթ Անանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.07.2026 | 01:14
«Ուիմբլդոն». Կարեն Խաչանովը դուրս է մնացել պայքարից
05.07.2026 | 00:15
ԱԱ-2026. Քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը հայտնի է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 21:07
5 քաղաքական ուժեր հայտարարել են միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին
04.07.2026 | 19:26
Փաշինյանը խոստացավ Գոռավանում դպրոց կառուցել. գյուղը 412 աշակերտ ունի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:47
Չի եղել դեպք, որ ուժը հաղթահարի անցողիկ շեմը, բայց ԿԸՀ-ն խլի այն. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:40
ՍԴ-ն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները. Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:20
Ծիրանը տենց խայսաթ ունի, մի տարի բերք է տալիս, մի տարի չի տալիս. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:04
Նոր ընտրություններ չեն լինի. ՍԴ-ն հրապարակեց որոշումը
04.07.2026 | 17:57
Ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչվե՞ն. ՍԴ-ն հրապարակում է որոշումը. ՈւՂԻՂ
04.07.2026 | 17:54
Մեքենա վարելու շուրջ վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել. 3 անձ դանակահարվել է
04.07.2026 | 17:46
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
04.07.2026 | 17:21
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ
04.07.2026 | 16:52
ԳԹԿ-ն մեկ օրով երկարաձգել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների բողոքարկման վերջնաժամկետը
04.07.2026 | 16:26
Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին․ Արտյոմ Կարապետյան
04.07.2026 | 16:09
Տիգրան Խաչատրյանը նոր ռեֆերենտ ունի
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խորհրդարանում Հարկային օրենսգրքի փոփոխությունների և տնտեսվարողներին վերադարձվող գումարների մասին հայտարարությունից հետո ՊԵԿ ղեկավարին հիշեցրեց, որ այս գործընթացի մասին դեռևս սեպտեմբերի 7-ին էր տեղեկատվություն հրապարակել վարչապետը և, ըստ դրա, 9.000 տնտեսվարողի գումար է հետ վերադարձվելու։

«Դուք այստեղ հնչեցնում եք բացարձակ այլ թիվ: Ինչո՞վ  է պայմանավորված այս տարբերությունը»,- հարցեր պատգամավորը։

«Վարչապետի հայտարարության մեջ, երևի, թյուրըմբռնում կա։ Այն ժամանակ, երբ մենք քննարկում էինք 56 միլիարդը, ընդհանրապես, հին ու նոր դեբեդների գծով հարկ վճարողների քանակը 9.072 էր, որից 2.035-ը՝ հին դեբերդ, մնացածը՝ նոր։ Երևի թե այդքան մանրամասն վարչապետի գրառման մեջ չկար, դրա համար էլ կարող էր Ձեզ մոտ այդպիսի տպավորություն առաջանալ»,- պատասխանեց ՊԵԿ նախագահը:

Արձագանքելով՝ Մանե Թանդիլյանն ասաց՝ լավ չէ, որ Դավիթ Անանյանը չի ընթերցում վարչապետի գրառումները։

«Խոսքը վերաբերում էր 56 միլիարդի և 9.000 տնտեսվարողին վերադարձվող գումարին, հետևաբար՝ լավ կլինի, որ ճշտեք և վարչապետն առնվազն ճիշտ տեղեկատվություն հրապարակի»,- հավելեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: