Պաշտոնյան կամ նրա փեսան ապօրինի ձեռք բերած գույքը վաճառքի են հանել, ուրիշի անունով է եղել. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կառավարությունը կոռուպցիայի դեմ կիսապայքար չի իրականացնելու։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ՀՀ Քրեական դատավարության օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ՝ իրավապահ մարմինները սահմանափակված են այն սուբյեկտներով, ում առնչությամբ օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը։ Օրենքով ներկայում հնարավոր է ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները, ինչը բազմիցս քննադատվել է միջազգային կառույցների կողմից և բարձրաձայնվել իրավապահ մարմինների կողմից՝ որպես խոչընդոտ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման համար։

«Նախագծով առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման։ Միաժամանակ, նման դեպքերում նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ, մասնավորապես՝ հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով կարող են միայն ներկայացվել միջնորդություններ։ Դատախազական վերահսկողություն, միջնորդության ներկայացման նկատմամբ։ Մասնավորապես, քննիչը բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու միջնորդություն կարող է ներկայացնել բացառապես դատախազի համաձայնությամբ և գլխավոր դատախազի կամ նրա տեղեկալի հաստատմամբ։ Տեղեկատվության անհրաժեշտության հիմնավորման բարձր չափանիշներ են սահմանվել։ Մասնավորապես, բանկային գաղտնիք պարունակող տեղեկություն ստանալու վերաբերյալ քննիչի միջնորդության բավարարման դեպքում դատարանը պետք է կայացնի պատճառաբանված որոշում»,- ասաց փոխնախարարը։

Վարչապետը նշեց, որ այս հարցը շատ երկար ու տարբեր ձևաչափերով քննարկվել է, առկա են եղել բազմաթիվ մտահոգություններ, բայց քաղաքական եզրակացությունը հետևյալն է՝ կա՛մ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կա՛մ չենք պայքարում։

«Կիսապայքարն ընդունելի չէ։ Մենք այս ընթացքում ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ իքսը՝ բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան, ապօրինի ճանապարհով վաճառված գույքը վաճառքի է հանել։ Այդ գույքը ֆորմալ ձևակերպված է ուրիշ մարդու անունով, ուրիշ մարդու հետ կապված իրավական պրետենզիաներ չկան, գույքը վաճառվել է։ Մենք իմացել ենք, որ այդ գույքը վաճառվելու է և գումարը ՀՀ-ից հանվելու է դուրս։ Այսինքն, ըստ էության, մենք իմացել ենք, որ հիմա այդ բանը տեղի է ունենում, բայց այնպիսի սահմանափակումներ են եղել օրենսդրությամբ, որ մենք կա՛մ ստիպված էինք կոպիտ ապօրինի միջամտություններ անել, որի բացատրությունը հետո իրավական առումով լուրջ հետևանքներ կունենար, կա՛մ էլ մենք պետք է լուռ հետևեինք, թե ինչպես են թալանվածը թաքցնում։ Մեր քաղաքական որոշումը հստակ է՝ մենք կոռուպցիայի դեմ կիսապայքար չենք անելու, և պետք է ստեղծենք այնպիսի մեխանիզմներ, որ ընդհանրապես որևէ կասկած չլինի ՀՀ ժողովրդի և Կառավարության՝ այս առումով ունեցած մտադրությունների վերաբերյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց, որ սա ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն է, որը քննարկվել է մեկ տարի շարունակ՝ նշելով, որ այս խնդիրը պետք է լուծվի հիմա:

Երկար քննարկումից հետո Կառավարությունը հաստատեց այս նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան