Շուշիում Արցախի ու Հայաստանի պաշտոնյաները համագործակցության հուշագիր են ստորագրել

Լուրեր

06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
Բոլորը

ԱՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 6-ին Շուշիում՝ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հանդիպումների սրահում գումարել են համատեղ նիստ, որի արդյունքներով մշտական հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։

«Կողմերը խորհրդանշական են համարել հայության համար պատմականորեն կրթական և մշակութային կենտրոն հանդիսացող Շուշիում համագործակցության հուշագրի ստորագրումը:

Պարզաբանելով հուշագրում ամրագրված կետերը՝ Արմեն Սարգսյանը կարևորել է ոլորտային հարցերի քննարկումներին, այդ թվում՝ միջազգային հանդիպումներին, խորհրդարանական լսումներին և այլ միջոցառումներին փոխադարձ մասնակցությանը վերաբերող կետը, նշելով, որ այն հնարավորություն կտա ունենալ համապարփակ փաստաթղթեր և օրենսդրություն։

Մխիթար Հայրապետյանը ևս կարևորել է հուշագրի ստորագրումը՝ ՀՀ և ԱՀ մշտական հանձնաժողովների միջև համագործակցությունը նոր մակարդակ տեղափոխելու և միասնական քննարկան ձևաչափով աշխատելու առումով։

Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նախարարները, ողջունելով հուշագրի ստորագրումը, պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս համագործակցել ՀՀ և ԱՀ խորհրդարանների մշտական հանձնաժողովների հետ:

Համատեղ նիստից հետո հանձնաժողովների անդամները քննարկումներ են ունեցել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։ Անդրադարձ է կատարվել հանձնաժողովների իրավասության շրջանակներում գտնվող հարցերի լայն շրջանակի և այդ ուղղություններով օրնսդրական կարգավորումների հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում: