ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է Թուրքիայում լրագրողների ձերբակալության նոր ալիքով

Լուրեր

27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրագրողների ձերբակալության վերջին դեպքերի առթիվ. գրում է ermenihaber.-ը:

Խոսքն այն լրագրողների մասին է, որոնք ձերբակալվել էին վերջերս երեք թուրք քաղաքապետների պաշտոնանկության դեմ մի քանի մարզում կազմակերպված բողոքի ցույցերը լուսաբանելու պատճառով։

Հարլեմ Դեզիրի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «Անհրաժեշտ է, որպեսզի ցանկացած պայմաններում լրագրողներին ազատ աշխատելու հնարավորություն տրվի, և ոչ մի լրագրող չպետք է բանտարկվի միայն իր աշխատանքը կատարելու պատճառով»։

ԵԱՀԿ ներկայացուցիչը իր հայտարարության մեջ մասնավորապես անդրադարձել է մի քանի պարբերականների թղթակիցների հետ կապված միջադեպերին։

Այսպես, քրդական «Mezopotamya» լրատվական գործակալության թղթակիցներ Զիյան Քարահանը, Ահմեթ Քանբալը, Մեհմեթ Շահ Օրուչը  և դարձյալ քրդական «Jinnews» լրատվական գործակալության  թղթակիցներ Յելդա Օզբեքը, Ռոժդա Այդընը, Նուրջան Յալչընը և Հալիմե Փարլաքը ձերբակալվել էին օգոստոսի 19-ին և 20-ին՝ Դիարբեքիր և Մարդին քաղաքներում, ապա որոշ ժամանակ անց ազատ էին արձակվել։

Ըստ հայտարարության՝ Ստամբուլում օգոստոսի 22-ին ձերբակալվել էին քրդական «Özgür Gelecek» պարբերականի թղթակից Թայլան Օզգյուր Օզթաշը և «ETHA» լրատվական գործակալության թղթակից Թունահան Թուրհանը։ Իսկ օգոստոսի 20-ին Ստամբուլի իր տանը ձերբակալվել էր «Evrensel» թերթի աշխատակից Այշեգյուլ Թեզօրենը։ Այս երեք լրագրողները այնուհետև պայմանականորեն ազատ էին արձակվել։