Ամերիկյան երեք նահանգներում «Դորիան» փոթորկի պատճառով տարհանում է հայտարարվել

Լուրեր

05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.04.2026 | 11:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
05.04.2026 | 10:47
Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է․ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը
05.04.2026 | 10:35
Մահացել է Զորի Բալայանը
04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
Բոլորը

Ամերիկյան Ֆլորիդա, Ջորջիա և Հարավային Քարոլինա նահանգներում «Դորիան» փոթորկի պատճառով տարհանում է հայտարարվել: Փոթորկին ամենահզոր՝ հինգերորդ աստիճան է տրվել՝ այդպիսով հնարավոր ավերածությունների մակարդակը որպես աղետալի սահմանելով, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը նահանգի 9 շրջաններում պարտադիր տարհանում է հայտարարել, 7-ում՝ կամավոր: Տարհանման ընթացքում ազատ տեղաշարժ ապահովելու համար նահանգապետը հրահանգել է դադարեցնել որոշ վճարովի ավտոճանապարհների վճարների հավաքագրումը:

Ամբողջ նահանգի տարածքում 38 ընդհանուր և 11 մասնագիտացված ապաստան է գործում: Ավելի քան 45 դպրոցներ և 34 բուհեր, ինչպես նաև մի շարք պետական հաստատություններ փակվել են:

Հարավային Քարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերն էլ տարհանում է հայտարարել նահանգի ամբողջ ափամերձ շրջաններում: Տարհանումը կառնչվի 830 հազար մարդու: Երեքշաբթիից կփակվեն նաև այդ շրջանների բոլոր դպրոցներն ու պետական հաստատությունները: Ծերանոցներում և հիվանդանոցներում տարհանումն արդեն սկսվել է:

Ափամերձ շրջաններում տարհանման հրահանգ է տվել նաև Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփը: Նա քաղաքացիներին հորդորել է զգոն լինել և անվտանգ վայրերում մնալ: