Վաշինգտոնը կոչ է անում Մադուրոյին հեռանալ և Վենեսուելային զարգանալու հնարավորություն տալ. VOA

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Վենեսուելայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «պատրաստ է փոփոխությունների Վենեսուելայում»: Աբրամսի խոսքով, ինքն իրեն շրջափակման մեջ դրած երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կամավոր հեռացումը երկրի զարգացման կարեւորագույն բաղադրիչն է, որը դուռ կբացի դեպի ազատ ընտրություններ եւ ժողովրդավարություն. գրում է VOA-ն:

ԱՄՆ-ի ներկայացիչն ընդգծում է՝ Մադուրոյի պաշտոնից հեռացումը ոչ թե պատիժ է կամ՝ վրեժխնդրություն: Մադուրոն, սակայն, դեռեւս չի տվել փոխզիջմանը գնալու եւ իշխանությունից կամավոր հեռանալու որեւէ ազդանշան:

Մինչդեռ, Միացյալ Նահանգները մեղադրանք է ներկայացրել Վենեսուելայի նախկին փոխնախագահ Էլ Այսամիին հատկապես խոշոր չափերի թմրանյութի վաճառքով զբաղվելու համար: Կոկաինի բազմաթիվ տոննաներ Այսամիի ղեկավարությամբ Վենեսուելայի ռազմաբազաներից տեղափոխվել են Մեքսիկա, այնուհետեւ՝ Միացյալ Նահանգներ: Էլ Այսամին, ով ունի սիրիական արմատներ, սերտ հարաբերություններ է պահպանում Հեզբոլլա ահաբեկչական խմբավորման հետ:

Ինքը՝ Մադուրոն հեռուստաեթերում պաշտպանել է իր նախկին փոխնախագահին, հայտարարելով, որ իր նախկին փոխնախագահը հետապնդման է ենթարկվում «ռասիստների կողմից»: Ավելի քան 50 երկրներ հրաժարվում են ճանաչել Մադուրոյի նախագահությունը եւ փոխարենը ճանաչում որպես երկրի նախագահ ընդդիմության առաջնորդ Հուան Գուայդոյին: