Մինչև 2020թ. Թուրքիան կշարունակի մասեր արտադրել ամերիկյան F-35 կործանիչների համար

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Էլեն Լորդն անդրադարձել է ամերիկյան նոր սերնդի F-35  կործանիչների հարցում Անկարա-Վաշինգտոն ճգնաժամային հարաբերություններին. գրում է ermenihaber-ը:

Այն հարցին, թե երբ Թուրքիան վերջնականապես դուրս կգա F-35-երի ծրագրից, Լորդն ասել է, որ դրա համար կպահանջվի 1 տարի։  Մինչև 2020թ. թուրքական ընկերությունները կշարունակեն մասեր արտադրել F-35-երի համատեղ արտադրության ծրագրի շրջանակներում: Փոխնախարարը հիշեցրել է, որ Թուրքիային պատկանող  4 միավոր F-35-երը դեռևս գտնվում են Արիզոնա նահանգի ռազմաբազայում։

Լորդը կրկնել է, որ Թուրքիան միաժամանակ չի կարող ունենալ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր և ամերիկյան կործանիչներ։ Նրա դիտարկմամբ՝ F-35-երի ճգնաժամը չի անդրադառնալու Թուրքիա-ԱՄՆ  ռազմական հարաբերությունների այլ ոլորտների վրա։ F-35-երի ծրագրից Թուրքիային հեռացնելու որոշումը պայմանավորված է եղել բացառապես  S-400-ների հարցի հետ։

«Թուրքիան մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք միշտ շարունակելու ենք մեր երկխոսությունը»,- ասել է Լորդը՝ հավելելով, որ այս փուլում ԱՄՆ-ն նոր գործընկերներ չի փնտրելու Թուրքիայի փոխարեն F-35-ների ծրագրի համար։

Հիշեցնենք, որ F-35-երի ծրագրի շրջանակներում Թուրքիան պետք է ստանար 100 միավոր F-35։ Թուրք օդաչուները անգամ վերապատրաստում էին անցնում ԱՄՆ-ում, սակայն այդ ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասեցումից հետո օդաչուները վերադարձան Թուրքիա։