Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԽ պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
Բոլորը
Օգոստոսի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Մարտին Զոնեբորնի գլխավորությամբ Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամներին։ ԱՀ ԱԳՆ-ի փոխանցմամաբ՝  Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամներին և շնորհավորել Մարտին Զոնեբորնին՝ Եվրոպական խորհրդարան վերընտրվելու կապակցությամբ։ ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ նման այցելությունները պատեհ առիթ են ընձեռում՝ Արցախն ավելի խոր և համակողմանի ճանաչելու, ծանոթանալու երկրում առկա իրողություններին և նոր ձեռքբերումներին, ինչպես նաև ընդլայնելու Արցախի բարեկամների շրջանակը և ստեղծելու նոր կապեր՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։
Մարտին Զոնեբորնի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է հակամարտության գոտում տիրող իրավիճակը, ինչպես նաև Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղություններով ձեռք բերված արդյունքները։
Անդրադարձ է կատարվել նաև Արցախ-ԵՄ հարաբերություններին։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի Հանրապետության իշխանությունների շահագրգռվածությունը կրթության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների կարողությունների բարձրացման և մարդասիրական տարբեր ոլորտներում համագործակցության մեջ։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի կազմի նորացումը՝ ընդգծելով նրա առանցքային դերակատարությունը Եվրախորհրդարանում Արցախի մասին հավաստի տեղեկատվության տարածման և հանրապետության շահերի խթանման գործում։
Արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հանրապետությունում պետականաշինությանը, Արցախի միջազգային ճանաչմանն ու համագործակցությանը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը։