«Հակախորհրդայինները» կբացեն «Խավարումի» փակված դուռը

Լուրեր

02.04.2026 | 11:47
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
02.04.2026 | 11:36
Այո՛, խոսել եմ Փաշինյանի հետ. Շահրամանյանն արձագանքում է վարչապետի մեղադրանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:30
Օվերչուկ․ ՌԴ-ին առաջարկվել է վաճառել հայկական երկաթուղու կոնցեսիան
02.04.2026 | 11:20
Եկեղեցականներ են հրավիրվել ԱԺ լսումներին, սակայն չեն եկել․ նամակ են ուղարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:12
Պետություն-եկեղեցի հարաբերությունների առնչությամբ ԱԺ հայտարարության վերաբերյալ լսումներ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:55
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
02.04.2026 | 10:53
Բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաներ․ «Ford»-ի վարորդը մահացել է
02.04.2026 | 10:49
Նավթի գներն աճել են
02.04.2026 | 10:38
Այց «Եռաբլուր»՝ քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:35
54 տարվա ընդմիջումից հետո տիեզերագնացներով առաքելություն է ուղարկվել դեպի Լուսին
02.04.2026 | 10:19
«Զայեդ» մրցանակի շրջանակներում Փաշինյանի ստացած 500 հազար դոլարը կփոխանցվի պետական գանձապետարանի ավանդային հաշվին
02.04.2026 | 10:14
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 2-ի դրությամբ
02.04.2026 | 10:02
Արենիում 2011-ի աճուրդը դատարանը ճանաչել է անվավեր․ հողամասը կվերադարձվի համայնքին
02.04.2026 | 09:46
Փլուզում Երևանի Չարենցի փողոցում. տուժածներ չկան
Բոլորը

«Հակախորհրդայինները»․այսպես է կոչվում ԽՍՀՄ «Մեծ տեռորի» 80-րդ տարելիցի կապակցությամբ Խորհրդային Հայաստանում ստալինյան շրջանի քաղաքական բռնությունները ներկայացնող ցուցահանդեսը, որի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, Հայաստանի ազգային գրադարանում։ Այցելուներին կներկայացվեն Հայաստանի կոմունիստական կուսակցական ու պետական իշխանության փաստաթղթեր՝ որոշումներ, հրամաններ, հաշվետվություններ, հիշողություններ, քաղվածքներ մամուլից և այլն։  

 

«Հակախորհրդայինները» ցուցահանդեսի բացման օրը՝ սեպտեմբերի 22-ը, ընտրվել է որպես հիշեցում 1937թ. սեպտեմբերի 15-18-ին և 22-23-ին տեղի ունեցած Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պլենումի նիստի այն օրվա, երբ Մոսկվայից եկած քննչական խմբի կողմից ձերբակալվեց Խորհրդային Հայաստանի իշխանությունների հիմնական կազմը: Առաջիկա մեկ տարում Հայաստանում «հակախորհրդայինների» պատիժների ռեկորդային թիվ գրանցվեց:

Ցուցահանդեսը «հակախորհրդային տարրերի» և նրանց նկատմամբ 33 տարի շարունակ՝ 1920-1953 թվականների միջակայքում, տարբեր ուժգնությամբ և ձևաչափերով կիրառված բռնությունների մասին է։  Այն կյանքի կկոչվի Հայաստանի ազգային արխիվի, Հազարաշեն Ազգաբանական հետազոտությունների հայակական կենտրոն ՀԿ-ի կողմից, կտևի մինչև հոկտեմբերի 13-ը։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որը ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկն է,  Factor.am-ի հետ զրույցում նշում է, որ մեր հասարակությունն անտեղյակ է իր պատմության էջերից, իսկ այդ դեպքում նա պարզապես չի կարող համապատասխան դասեր քաղել։ Նրա խոսքով՝ ցուցահանդեսի գլխավոր նպատակը մարդկանց գիտելիք փոխանցելն է, ինչպես նաև մատնանշելը, թե պետական մեքենայի առաջ ինչ հյուլեի կարող է վերածվել մարդը։  

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մշակույթի նախարարությունը կարգադրել էր փակել «Խավարում» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված բոլշևիկյան բռնճնշումների հայ զոհերին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Աննա Բաբաջանյան