Ինչո՞ւ է Մշակույթի նախարարությունը կարգադրել փակել բոլշևիկյան բռնաճնշումների մասին ցուցադրությունը Հ. Թումանյանի թանգարանում. Նարինե Թուխիկյանի պարզաբանումը

Լուրեր

05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվեց «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Վերջիններիս թվում են նաև ամենայն հայոց բանաստեղծի երեք որդիները: Ցուցադրությունը, սակայն, որը նախատեսված էր ներկայացնել մինչև ուշ աշուն, փակվել է։

«Զրպարտության հետևանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների և, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի։ Օգոստոսի 26-ին ինձ զանգահարեց 60-70 տարեկան մի փոխգնդապետ (ինքն այդպես ներկայացավ) և խոսեց նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը, ասաց՝ ձեր ցուցադրությունից դաշնակցական հոտ է գալիս, դու նաև արվամոլների պրոպագանդիստն ես։ Հեռախոսով ինձ վրա գործ սարքեց այդ մարդը»,- ասել է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։

Այս կապակցությամբ Factor.am-ը զրուցել է Նարինե Թուխիկյանի հետ․

-Տիկին Թուխիկյան, ո՞վ էր Ձեզ զանգահարողը, կարողացա՞ք պարզել։

-Ես չեմ հիշում այդ մարդու անունը, բայց վստահ էլ չեմ, որ իր անունով ներկայացավ, այլապես կարող էր գալ, անձնապես ներկայանալ և իր բողոքը հայտնել ցուցահանդեսի կապակցությամբ։ Եթե իր համար հաճելի է, որ Թումանյանի երեք զավաներին սպանել են, որ նրանք բռնաճնշման զոհ են դարձել, դա ուրիշ հարց։ Բայց ինքը պետք է գար, ներկայանար, այնինչ այդպիսի զրպարտիչները սովորաբար շատ վախկոտ մարդիկ են լինում։ Այդ ահաբեկումներից հետո կարգադրվեց ցուցադրությունը հավաքել։ Ես չգիտեմ՝ իրենք ում են դիմել։ Մեզ ասվեց, որ ցուցահանդեսը պետք է հավաքվի։

-Իսկ ո՞վ կարգադրեց։

-Իմ գործատուները։

-Նկատի ունեք՝ Մշակույթի նախարարությո՞ւնը։

-Իհարկե։ Չար զրպատությամբ հասան չգիտեմ ուր։ Ես չգիտեմ՝ իրենք ուր են դիմել։ Եվ ում որ դիմել են, նրանք էլ, բնականաբար, իմ գործատուին են տեղեկացրել, ես վստահ եմ, որ դա եղել է այդ մարդկանցից՝ զրպարտիչներից ազատավելու միջոց։ Գիտեք՝ զրպարտիչներն ինչ կպչուն երևույթներ են։ Ես այդպես եմ ենթադրում, ես ոչինչ չգիտեմ։

-Կա մեկնաբանություն, որ սա այսօրվա բոլշևիկների արածն է, համաձա՞յն եք։

-Իհարկե, ուրիշ տարբերակ չկա, ոչ թե բոլշևիկների, այլ այդ որակի, Թումանյանի տղաներին սպանող որակի բոլշևիկների արածն է։ Չի վերացել այդ որակը։ Հիմա միջավայրը հարմար չէ իրենց, և իրենք փորձում են անընդհատ այդ միջավայրը ստեղծել, իսկ եթե լինում են քայլեր, որոնք այդ միջավայրը մերկացնում են, այսպես է լինում, դա նորմալ է։ Սրիկաների մնացուկներն ամեն կերպ փորձում են ամեն լուսավոր բան սևացնել։ Համենայն դեպս, այս ամենը հակառակ էֆեկտ ունեցավ, և արդյունքում մեծացավ ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը։

Կատարվածի վերաբերյալ Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Մշակույթի նախարարությունից: Վաղ առավոտից մեր տասնյակ հեռախոսազանգերը նախարարության լրատվական ծառայության հեռախոսահամարին մնացին անպատասխան: Ավելի ուշ մեզ խոստացան  փոխնախարար Արեւ Սամուելյանից ճշտել եւ ներկայացնել կայացված որոշման պատճառը` արդարանալով, թե նախարար Արմեն Ամիրյանը արձակուրդում է, իսկ փոխնախարարն էլ` նիստի է: Ժամեր տեւած մեր բանակցություններից  հետո, ի վերջո, պարզվեց, որ նախարարությունում չկա մեկը, ով կարող է  ներկայացնել, թե ինչ հիմքով է  կայացվել ցուցադրությունը փակելու որոշումը: Իսկ ահա Արև Սամուելյանն էլ, ով անպատասխան թողեց մեր տասնյակ հեռախոսազանգերը, նախ «Առավոտի», ապա «Ազատության» հետ զրույցում  բառացիորեն կրկնեց  նույն միտքը.«Մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք, այն մի փոքր քաղաքականացված էր: Երևի պետք էր հասարակությանը մի փոքր նախապատրաստել: Որոշ շտկումներից հետո այն կվերաբացվի»:

Ինչևէ, մենք գրավոր հարցում  ենք ուղարկել Մշակույթի նախարարությանը` խնդրելով մեզ ներկայացնել, թե ինչ հիմքով է նախարարությունը նման կարգադրություն արել: Նաեւ` խնդրել ենք նշել, արդյոք նման որոշումը պայմանավորված է եղել ինչ-ինչ ճնշումներով կամ հրահանգներով: Մշակույթի նախարարության պատասխանը ստանալուն պես` այն կհրապարակենք:

 

Աննա Բաբաջանյան