Դատարանը երկարացրել է Աթամբաևի կալանքի ժամկետը

Լուրեր

27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
Բոլորը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքի ժամկետը երկարացվել է մինչև հոկտեմբերի 26-ը։ Այս մասին հայտնում է Pravda-ն՝ վկայակոչելով Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարյովին:

Դատական նիստը տեղի է ունեցել Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի շենքում, որի կալանավայրում էլ օգոստոսի 8-ից գտնվում է Աթամբաևը։

Նախկին նախագահի փաստաբանը դատարանի որոշումն անօրինական է համարել և նշել, որ մտադիր է բողոքարկել այն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին մայրաքաղաք Բիշքեկից ոչ հեռու՝ Քոյ-Թաշ գյուղում գտնվող Աթամբաևի տան գրոհի ժամանակ հրաձգություն էր տեղի ունեցել։ Ղրղզստանի նախկին նախագահն ավելի ուշ խոստովանել է, որ ինքը ևս հրաձգության մասնակից է եղել։ Հատուկ նշանակության ջոկայիններին չէր հաջողվել Աթամբաևին միանգամից ձերբակալել. նախկին նախագահը միայն հաջորդ օրն էր հանձնվել։ Երկու օր տևած հրաձգության արդյունքում հատուկ նշանակության մեկ ջոկատային է զոհվել, 136 մարդ տուժել է:

Նշենք, որ 2011-2017 թվականներին Ղրղզստանը ղեկավարած Աթամբաևի դեմ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մի քանի քրեական գործ է հարուցվել՝ հիմնականում կոռուպցիոն հոդվածներով: Նախկին նախագահը, որն անցել է ընդդիմադիր ճամբար, այս տարվա հունիսին զրկվել է անձեռնմխելիությունից, ինչը նշանակում է, որ նա ցանկացած պահի կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել:

Նելլի Մելքոնյան