Մենք պետք է մեր քվեն տանք, որ Ամուլսարի հանքը շահագործվի․ Փաշինյան

Լուրեր

02.09.2026 | 12:06
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ-ում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
02.09.2026 | 11:59
ԱՄՆ հարվածից Իրանում հարսանիքի ժամանակ 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան թիրախներին
02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
02.09.2026 | 11:42
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի և Մշակույթի տան գույքերի օտարման գործարքները
02.09.2026 | 11:39
Ուկրաինան սկսում է փակել Ռուսաստանի երկինքը, այն վտանգավոր է դառնում ինքնաթիռների համար․ Զելենսկի
02.09.2026 | 11:31
Սեյրան Օհանյանի վերաբերյալ նոր քրեական վարույթ կա․ նա մեղադրվում է զինծառայողին արտահերթ բնակարան հատկացնելու համար լիազորությունները չարաշահելու մեջ
02.09.2026 | 11:20
Արման Ծառուկյան. «Առայժմ չեմ ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Մախաչևի հետ»
02.09.2026 | 10:56
Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՏՄ-ի առավելություններից, բայց միաժամանակ շարժվում է դեպի ԵՄ․ Պուտին
02.09.2026 | 10:40
«Մանչեսթեր Սիթին» 145 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպանին
02.09.2026 | 10:25
Կաթողիկոսի գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ կա
02.09.2026 | 10:14
Կառլեն Հովհաննիսյանը 11-մետրանոց է իրացրել «Ակրոնում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 10:06
Հարգանքի տուրք՝ Եռաբլուր պանթեոնում․ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 10:03
Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց
02.09.2026 | 09:55
«Եթե Հայաստանին պետք չէ՝ մենք կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին
02.09.2026 | 09:47
Էդգար Սևիկյանը կխաղա Իսպանիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ «Լիդիան Արմենիան» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել կիրառել «Էլարդ» ընկերության սահմանած 16 միջոցառումներըմ այսինքն՝ նախապես բավարարվելու են այդ փորձաքննությամբ դրված պայմանները։ Այս մասին վարչապետն ասաց ֆեյսբուքյան ուղիղի եթերի ժամանակ:

«Ես հիմա ինչ ասում եմ, ասում եմ այս պահի դրությամբ մեր ձեռքի տակ առկա տեղեկատվության հիման վրա։ Հիմա հանրային քննարկում է լինելու, որ մի քանի օրվա ընթացքում ի հայտ կգա փաստ կամ փաստարկ, որոնք մենք հաշվի չենք առել։ Եթե նման փաստ կամ փաստարկ ի հայտ գա, Կառավարությունը որևէ բանով կաշկանդված չէ։ Մենք կասենք՝ OK, եկեք դիտարկենք այդ փաստը և տեսնենք, թե այդ նոր փաստի դիտարկումը մեզ նոր եզրակացության բերո՞ւմ է, թե՞ ոչ։ Հետևաբար՝ այն, ինչ ասում եմ, ասում եմ մեր ձեռքի տակ եղած փաստերի հիման վրա»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով Բաղրամյան 26-ում տեղի ունեցած քննարկմանը՝ վարչապետն ասաց, որ այսօր մարդիկ ընթերցում էին տեքստեր, որոնք ինքը լսել է դեռևս մեկ  տարի առաջ։

«Այսօր Բաղրամյան 26-ում մարդիկ բերում էին տեքստեր, ես այդ մարդկանց ասում էի՝ դրանք մեկ տարի առաջ եմ լսել։ Ասել եմ՝ այս բոլոր փաստարկներն են, որ դարձել են քրեական գործի նյութ»,- նշեց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ մենք պետք է հնարավորություն տանք, որ Ամուլսարի հանքը շահագործվի։

«Մենք պետք է մեր քվեն տանք, որ Ամուլսարի հանքը շահագործվի։ Եթե տեսականորեն ի հայտ կգա նոր տեղեկատվություն, որ այս ամենը գլխիվայր կշրջի, մենք կաշկանդված չենք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: