Կարծես թե շատ է ուրախացել աներոջ ձերբակալման հեռանկարով. քաղաքագետը՝ Միքայել Մինասյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 12:06
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ-ում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
02.09.2026 | 11:59
ԱՄՆ հարվածից Իրանում հարսանիքի ժամանակ 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան թիրախներին
02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
02.09.2026 | 11:42
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի և Մշակույթի տան գույքերի օտարման գործարքները
02.09.2026 | 11:39
Ուկրաինան սկսում է փակել Ռուսաստանի երկինքը, այն վտանգավոր է դառնում ինքնաթիռների համար․ Զելենսկի
02.09.2026 | 11:31
Սեյրան Օհանյանի վերաբերյալ նոր քրեական վարույթ կա․ նա մեղադրվում է զինծառայողին արտահերթ բնակարան հատկացնելու համար լիազորությունները չարաշահելու մեջ
02.09.2026 | 11:20
Արման Ծառուկյան. «Առայժմ չեմ ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Մախաչևի հետ»
02.09.2026 | 10:56
Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՏՄ-ի առավելություններից, բայց միաժամանակ շարժվում է դեպի ԵՄ․ Պուտին
02.09.2026 | 10:40
«Մանչեսթեր Սիթին» 145 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպանին
02.09.2026 | 10:25
Կաթողիկոսի գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ կա
02.09.2026 | 10:14
Կառլեն Հովհաննիսյանը 11-մետրանոց է իրացրել «Ակրոնում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 10:06
Հարգանքի տուրք՝ Եռաբլուր պանթեոնում․ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 10:03
Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց
02.09.2026 | 09:55
«Եթե Հայաստանին պետք չէ՝ մենք կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին
02.09.2026 | 09:47
Էդգար Սևիկյանը կխաղա Իսպանիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

– Պարոն Շիրինյան, Ձեր կանխատեսումներով՝ ի՞նչ հանգուցալուծում է սպասվում Ամուլսարի խնդրին, ի՞նչ ակնկալիք ունեք: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանը կարողանա հետ կանգնել խոշոր ներդրողի պայմանագրից։

– Միանշանակ՝ այո՛: Դրա համար եղել է հեղափոխություն, և աշխարհով մեկ հայությունը կամք է ցույց տվել։ Հայաստանը կենդանի օրգանիզմի նման սկսել է շնչել, և խնդիրները, որոնք ծածկված էին, թաքնված էին կամ գողապետության շրջանակում էին իրականանում, ջրի երես դուրս եկան, շատ նորմալ է։ Նորմալ է նաև, որ ժողովուրդն իր սեփական շահերի գիտակցումն ունի։ Դա հեղափոխության արդյունքն է, ազատագրված քաղաքացին է։ Նորմալ է նաև, որ իշխանությունը փորձում է ինչ-որ ձևով հարցը շարունակել, բայց, կարծում եմ, հանգուցալուծումը դրական է լինելու։ Հայաստանը դադարելու է լինել հումք արտահանող երկիր, որը գաղութային է, չզարգացող և ուրիշի շահերն է սպասարկում։ Դժվար է, բայց սա իրականանալի հարց է, և դրան պետք է հասնել։

– Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարեց  Սերժ Սարգսյանին ձերբակալելու՝ իշխանության որոշման մասին, իսկ դրանից հետո ՀՀԿ-ականները հայտարարեցին, որ դա այս իշխանության վերջը կլինի։ Սա ինչպե՞ս եք գնահատում և հնարավոր համարո՞ւմ եք երրորդ նախագահի ձերբակալությունը հիմա։

– Եթե հայտնի Միշիկի մասին է խոսքը, որ հանրապետությունն անընդհատ ցնցումների մեջ էր պահում և հսկայական ունեցվածքի տեր է այս տարիքում… Մարդիկ ինչ-որ բաներ են որոշում, բայց շատ է ուրախացել ոնց որ աներոջ ձերբակալությամբ։ Այնպես երջանիկ տեսքով, տոնով է հարցազրույցներ տալիս, կարծես PR է անում։ Եվ իր մասին էլ է ասել, որ հաջորդն էլ ես կլինեմ, բայց դա հեղափոխության ընթացակարգի մեջ է։ Հեղափոխությունը եղել է «Մերժիր Սերժին» կարգախոսով, այսինքն՝ նրա Սահմանադրությունը, նրա փեսային, նրա եղբորը, նրանց բարքերը, նրանց ամուլսարերը և այլն։ Եվ հիմա Ռոբերտը նրա փոխարեն պատասխան է տալիս, ինքն իր համար, ինչպես լսեցի, եվրոպաներում ման է գալիս։ Հանրապետական կուսակցությանն էլ պետք է ասել՝ դուք ինչի՞ եք իրար խառնվել, ի՞նչ է պատահել, ձեր ժամանակ այնքան մարդ է ձերբակալվել, այնքան մարդ է սպանվել, ինչի՞ ձայն չէիք հանում։

– Ինքը՝ Միքայել Մինասյանը, հայտարարեց, որ դա արվում է որոշ խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար։

– Չէ, գողապետությունը պիտի մեռնի: Մանվելներին, շմայսներին մոռացե՞լ եք։ Այդ պետությունը պիտի մեռնի, որոնց դիվանագիտական մասն էլ ապահովում էր ինքը՝ որպես փեսա։ Առանց փեսա՞ է հարստացել։ Սերժ Սարգսյանն այդ պետության գլուխն է եղել։ Հայաստանը գնում է դեպի խոստացված քաղաքակիրթ և մեր ժողովրդի արժանապատիվ անցյալի արժանապատիվ ճանապարհով։ Ինչքանով հաջողությամբ կլինի, կտեսնենք, բայց գործը գնում է։

– Ի վերջո, կարծում եք, առաջիկայում կձերբակալվի՞ Սերժ Սարգսյանը։

– Դուք կարծում եք՝ չի՞ ձերբակալվելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան