Թուրքիայում 3.1%-ով աճել է գործազրկությունը

Լուրեր

29.11.2026 | 23:17
Ամասիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 66,8%-ը
29.11.2026 | 23:07
«Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը չի կարող որոշել, որ 2031-ին, 2036-ին շարունակում եմ վարչապետ լինել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:53
Մեծամորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 85%-ը
29.11.2026 | 22:27
Սպիտակի 12 ընտրատեղամասերի արդյունքներով «Բարոյական արժեքները» հաղթում է ՔՊ-ին․ նախնական տվյալներ
29.11.2026 | 22:15
Բացառում եմ, որ հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից այլ նախապայմաններ լինեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:10
Լեռնավանի ընտրատեղամասերից մեկում «Բարոյական արժեքները» զգալի առավելություն ունի ՔՊ-ի նկատմամբ
29.11.2026 | 22:02
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
29.11.2026 | 21:57
Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին
29.11.2026 | 21:45
Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
Բոլորը

Թուրքիայում 2019թ․ 2-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն շամանակահատվածի համեմատ աճել է 3.1 տոկոսով՝ հասնելով 12․8 տոկոսի։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակված տվյալներից։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Նշյալ ժամանակահատվածում գործազուրկների թիվը կազմել է 4 մլն 157․000, ինչը 1 մլն 21 հազարով ավելի է 2018թ․ նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշի համեմատ։ Ընդ որում ոչ գյուղատնտեսական ոլորտում գործազրկությունը աճել է 3.4 տոկոսով և կազմել է 15 տոկոս, 15-24 տարեկան երիտասարդների շրջանում՝ 23․3 տոկոս, 15-64 տարեկանների խմբում՝ 13․1 տոկոս։

Գյուղատնտեսության ոլորտում աշխատողների թիվը նվազել է 307․000-ով, իսկ ոչ գյուղատնտեսական ոլորտում՝ 562․000-ով։

Ընդհանուր առմամբ, 2019թ․ 2-րդ եռամսյակում աշխատանք ունեցողների 18․3 տոկոսն զբաղված է եղել գյուղատնտեսության ոլորտում, 19․6 տոկոսը՝ արդյունաբերության, 5.5 տոկոսը՝ շինարարության, 56.6 տոկոսը՝ սպասարկման ոլորտում։