Ֆելիքս Ցոլակյանն օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարը կարևորել է ՄԱԿ-ի հետ ԱԻՆ համագործակցության արդյունավետությունը, որը միտված է աղետների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև աղետների հետևանքների վերացման կարողությունների զարգացմանը:

Նախարար Ցոլակյանը ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ԱԻ նախարարության քաղաքականության հիմնական ուղղությունները և իրականացվող միջոցառումների ընթացքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմին, որը, գերազանց կատարելով իր առջև դրված խնդիրը, 2015 թվականին 5 տարի ժամկետով ստացավ միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) արտաքին որակավորման հավաստագիրը, որի վերաորակավորման գործընթացը նախատեսված է 2020 թվականի սեպտեմբերի 1-4-ը:

INSARAG արտաքին որակավորման հավաստագիրը փաստում է թիմի բարձր պատրաստվածության և աշխարհի տարբեր երկրներում հնարավոր աղետից տուժած բնակչությանը օգնության հասնելու կարողության մասին:

Նախարար Ցոլակյանը կարևորեց INSARAG չափանիշների համապատասխան քաղաքային որոնողափրկարարական թիմերի ձևավորումը Հայաստանի մարզերում:

Նախարարի դիտարկմամբ անհրաժեշտ է ավելի ամրապնդել կարգապահությունը, կատարելագործել շարժունակությունը և տեղում որոշումներ կայացնելու ճկունությունը:

Առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխություններով նախատեսվում է ավելացնել հատուկ նշանակության փրկարարական ստորաբաժանումների աշխատակիցների թիվը:

Խոսելով ԱԻՆ կարիքների մասին, նախարար Ցոլակյանը առանձնացրեց բարձրահարկ (50 մետր և ավելի) շենքերի համար նախատեսված հրդեհաշիջման մեքենաների, ինչպես նաև անտառային հրդեհների ժամանակ ամենագնաց ջրատար մեքենաների անբավարարության խնդիրները:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար հիշեց, որ Վրաստանում աշխատելու տարիներին Բորժոմիի 2017 թվականի խոշոր հրդեհի ժամանակ օգնության հասած Հայաստանի հրշեջ-փրկարարները աշխատել են օպերատիվ և արդյունավետ:

Շոմբի Շարիփի համոզմամբ, Հայաստանի INSARAG թիմը լավագույնն է տարածաշրջանում:

Նրա կարծիքով, հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստ է հայտ ներկայացնել և ստանալ ավելի բարձր որակավորման աստիճան:

Հանդիպման ավարտին Ֆելիքս Ցոլակյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին տեղեկացրեց հայկական և ռուսական կառավարությունների որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկված մոտ 130 տոննա մարդասիրական օգնության մասին, որը նախատեսված է ռազմական կոնֆլիկտից տուժած բնակչության համար: