ԱՄՆ-ն 2-րդ զինվորական պատվիրակությունը կուղարկի Թուրքիա

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցով առաջիկայում ԱՄՆ-ից ևս մեկ պատվիրակություն կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնել է Պենտագոնի խոսնակներից մայոր Շոն Ռոբերթսոնը, գրում է ermenihaber.am-ը։

«Թուրքիայում գտնվող զինվորականները ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի հետ աշխատում են։ Այդ աշխատանքներին աջակցելու նպատակով մոտ ժամանակներս Թուրքիա կմեկնի ևս մեկ զինվորական պատվիրակություն»,- ասել է մայորը։

Ամերիկացի զինվորականները Թուրքիայում քննարկելու են անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ գործողությունների կենտրոնի ստեղծման հարցը, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել Անկարայում կայացած եռօրյա թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում:

Թեև թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, թե ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցի շուրջ, այնուամենայնիվ, հրապարակված հայտարարության մեջ որևէ խոսք չկար անվտանգության գոտու սահմանների, ինչպես նաև Սիրիայի քուրդ զինյալերի մասին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14կմ խորություն, իսկ Թուրքիան ցանկանում է մինև 40կմ խորություն։

Թուրքական կողմը նաև պահանջում է, որ իր կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերը դուրս գան ստեղծվելիք ավտանգության գոտուց։

Անկարան ԱՄՆ-ին նաև սպառնում է միայնակ ստեղծել այդ անվտանգության գոտին, եթե երկուստեք չհաջողվի վերջնական համաձայնության գալ։