Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայանների ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 10%-ով

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայաններում ուղևորափոխադրումների ծավալը հուլիս ամսվա ընթացքում նվազել է 10 տոկոսով: Այս մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ակակի Սագիրաշվիլին: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Փոխնախարարի խոսքով այս տարի, սակայն, ակնկալվում էր 9-10 տոկոս աճ:

«Հուլիսին ուղևորահոսքերն այս երկու օդանավակայաններից պետք է կազմին 590 հազար, ինչի փոխարեն ունեցանք 485 հազար ուղևոր: Միայն հուլիսին Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայանների ուղևորների հոսքը նվազել է 105 հազարով»,- ասել է փոխնախարարը:

Սագիրաշվիլին նաև տեղեկացրել է, որ 2019-ի 7 ամիսների ընթացքում ուղևորահոսքերի 18 տոկոս աճի փոխարեն արձանագրվել է 12 տոկոս նվազում:

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին Թբիլիսիում սկսված հակառուսական ակցիաների ֆոնին Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հուլիսի 8-ից Ռուսաստանից դեպի Վրաստան ավիափոխադրումները արգելված են։

Իսկ հակառուսական տրամադրությունները Վրաստանում առաջ եկան, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: